Եվս մեկ մոռացված «շատ սարսափելի» թրենդ, որը վերադառնում է մեր զգեստապահարան: Եվ այժմ այն շատ գրավիչ տեսք ունի:
Պորտուգալացի հայտնի ոճաբան Սոֆյա Կոելյոն, անշուշտ, չի վախենում փորձարկումներ անել նորաձևության մեջ: Առավել ևս, որ երիտասարդ մասնագետի համար 2000-ականներից մեզ վերադարձած բոլոր թրենդները ոչ թե «մոռացված հինն» են, այլ զգեստապահարանի դեբյուտանտներ:
Նա ներկայացրել է աշնանային նորաձևության ևս մեկ վարպետության դաս՝ Լիսաբոնի փողոցներում:
Կերպարներից մեկում Սոֆիան, ինչպես միշտ, միավորել է սեզոնի միանգամից մի քանի թրենդներ՝ լայնածավալ բմբուլե North Face բաճկոն, որը նա կրում է պարզ սպիտակ կարճ վերնաշապիկով (ցուրտ եղանակին ավելի հարմար է կլինի սպորտային կամ քաշմիրե երկար վզով սվիտերը), կանաչ բեյսբոլի գլխարկ, և այս կերպարի առաջատարը՝ երկար թևքեր:
2000-ականներին առանց մատների նման երկար տրիկոտաժե ձեռնոցներ կրում էին ինչպես փոփ մշակույթի երկրպագուները, այնպես էլ մելամաղձոտ էմոները: Սոֆիան կերպարը չի ընդգծել որևէ երանգով, այլ ընտրել է ներդաշնակ, բայց, այնուամենայնիվ, ինքնաբավ սերուցքային գույնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։