Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2021-2022 սեզոնի նորաձև զուգագուլպաների TOP-10 թրենդները

12.10.2021

2021-2022 նորաձև հագուստի թոփ միտումները պետք է վերաբերվեն ոչ պակաս անհրաժեշտ և գրավիչ բանի, որը կարող է համարժեք կերպով լրացնել կիսաշրջազգեստով կամ զգեստով կերպարը:

Ինչպես երևի կռահեցիք, խոսենքը նորաձև զուգագուլպաների մասին է, որոնց զույգն արժե ձեռքբերել այս սեզոնին: Չէ՞ որ, մարմնական երանգի բազայիններից բացի, թրենդային են այնպիսի զուգագուլպաներ, որոնք կարող են դառնալ կանացի ցանկացած հանդերձանքի վառ շեշտադրություն:

1. Սև զուգագուլպաներ

Հաստ սև զուգագուլպաներ՝ ցուրտ օրերի համար և նեյլոնե՝ տաք եղանակների համար: Սա դասականն է, որը շարունակում է արդիական մնալ մինչ օրս: Սեւ զուգագուլպաները հատկապես հարմար կլինեն երեկոյան համադրություններում՝ մուգ կոշիկների հետ համատեղ:

600x400

Երեկոյան և գրասենյակային կերպարներին հմայք կարող են հաղորդել սև զուգագուլպաները՝ հետևում բարակ ուղղահայաց ժապավենով։

600x400

2. Սպիտակ զուգագուլպաներ

600x400

2021-2022-ին նորաձև սպիտակ զուգագուլպաներն օգտագործվում են ոչ միայն հարսանյաց համադրությունների կամ ֆոտոսեսիաների համար: Նուրբ սպիտակ զուգագուլպաները նորաձև են երեկոյան և, նույնիսկ, առօրյա կերպարների համար: Սակայն սպիտակ զուգագուլպաները պետք է ընտրել կամայական թեթև նախշով:

600x400

3. Գունավոր զուգագուլպաներ

600x400

Գերժամանակակից գունավոր զուգագուլպաները նույնպես այս սեզոնին թրենդային են: Նրանց օգնությամբ դուք կարող եք ստեղծել աներևակայելի նորաձև մասնակի գունադեղ կամ միաերանգ գեղեցիկ ամբողջական կերպար: 2021-2022-ին նորաձև են վարդագույն, կապույտ, դեղին, նարդոսի ու պիստակի երանգներով զուգագուլպաները:

600x400

4. Պտավոր զուգագուլպաներ

600x400

Թրենդային պուտերը մեզ հրաժեշտ չեն տալիս արդեն մի քանի սեզոն անընդմեջ: Այժմ այն նորաձեւ է զուգագուլպաների վրա: Պտավոր զուգագուլպաները համարժեք գեղեցիկ կերպով կզարդարեն ինչպես երեկոյան, այնպես էլ ամենօրյա հանդերձանքները՝ ստեղծելով ռոմանտիկ և շքեղ կերպար:

600x400

5. Լոգոտիպով զուգագուլպաներ

600x400

2021-2022-ին կերպարին մայք կհաղորդեն նաև լոգոների պատկերով թրենդային զուգագուլպաները: Հիմնականում դրանք մոդելներ են՝ ճանաչված բրենդների անուններով: Dolce & Gabbana, Fendi, Gucci, Chanel լոգոներն ամենատարածվածն են:

600x400

6. Մակագրություններով զուգագուլպաներ

600x400

Կանացի ոտքերին ոչ պակաս յուրահատուկ և ոճային կնայվեն նաև մակագրություններով կամ տառերով նորաձև զուգագուլպաները: Գրառումներով ամենահայտնի զուգագուլպաները կլինեն սև մոդելները:

600x400

7. Ժանյակավոր զուգագուլպաներ

600x400

Կնոջ կերպարը նուրբ և գրավիչ կարող են դարձնել 2021-2022-ին նորաձև ժանյակային նախշերով զուգագուլպաները: Սրանք այսօրվա ամենականացի և թրենդային մոդելներից են:

600x400

8. Փայլուն հավելումներով զուգագուլպաներ

600x400

Փայլող լուրեքս զուգագուլպաների փոխարեն ընտրեք ոչ պակաս տոնական՝ նորաձև փայլուն հավելումներով զարդարված զուգագուլպաներ: Դրանցով երեկոյան տեսքը կլցվի աննկարագրելի գեղեցկությամբ ու կատարելությամբ:

600x400

9. Ցանցային զուգագուլպաներ

600x400

2021-2022 նորաձև զուգագուլպաների թվում նշվում են նաև ցանցային մոդելները: Շատերի համար դրանք դեռևս ասոցացվում են գռեհիկ և ցինիկ կերպարի հետ: Նման ազդեցությունը հնարավոր է, եթե կերպարն ամբողջությամբ կերտված է ոչ արդիական հագուստով և կոշիկներով, կամ խիստ ծանրաբեռնված է դեկորատիվ տարրերով և շեշտադրումներով:

600x400

10. 60-ականների ոճով տպագիր զուգագուլպաներ

600x400

Էքստրավագանտ հանդերձանքների սիրահարների համար դիզայներները պատրաստել են անակնկալ՝ ռետրո գույներով գերժամանակակից զուգագուլպաների տեսքով: Պայծառ երկրաչափական, վերացական տպագրությունները, 60-ականների ոճը հիշեցնող ծաղկային ձևավորումները հետաքրքիր տեսք ունեն կանանց զուգագուլպաների վրա:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7630 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 387 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster