Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 2-8-ը 2021 թ

02.08.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Խոյ

Շարունակական անհանգստությունների շաբաթ: Փողի և ցանկացած այլ հարցերում այս պահին ամեն ինչ կախված է պատահականությունից, որն իրականում այնքան էլ պատահական չէ: Ֆինանսական առումով հաջող կարող են լինել խորհրդատվական գործունեությունը և հանրությանը ծառայությունների մատուցումը։ Կարող եք ունենալ առաջին հաջողությունները նոր գործունեության մեջ, հատկապես՝ կազմակերպչական առումով: Շաբաթվա երկրորդ կեսին կնվազեն հաղորդակցման կարողությունները, կխթանվի աշխատանքը միայնության մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Ցուլ

Այս շաբաթ Ցուլերին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել ինքներն իրենց հետ: Այս շրջանը նպաստավոր է միայնության և ինքնավերլուծության համար: Մի փորձեք սոցիալապես չափազանց ակտիվություն դրսևորել: Զբաղվեք ստեղծագործելով կամ ճանապարհորդեք: Բացի այդ, այս ժամանակահատվածը բարենպաստ է առողջության ընթացակարգերի համար: Վերահսկեք ձեր ինքնազգացողությունը, որպեսզի չհիվանդանաք: Հարաբերություններում կարող եք անհասկանալի հանգամանքների հանդիպել: Հանգիստ, առանց ավելորդ հույզերի վերլուծեք իրավիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Երկվորյակ

Շաբաթվա առաջին կեսին ձեր միզուղիների համակարգը խոցելի կլինի, հնարավոր են երիկամների խնդիրներ և վարակիչ հիվանդություններ: Այս ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումները, համապատասխան սննդակարգը չեն խանգարի: Հանգստյան օրերին խուսափեք նյարդային համակարգի գերլարումից, հոգացեք ձեր թոքերի մասին, ավելի հաճախ դրսում եղեք, բայց զգուշացեք հոսանքներից և աղտոտված օդից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում Խեցգետինները կարող են դժվարությունների հանդիպել աշխատանքում: Փորձեք կտրուկ որոշումներ չկայացնել: Եթե որոշեք ազատվել աշխատանքից, լավ մտածեք: Այս շաբաթ կտրուկ փոփոխությունները կարող են ազդել ոչ միայն աշխատանքի, այլև անձնական հարաբերությունների վրա: Մեծ է ռոմանտիկ կապերը խզելու վտանգը: Ծագած դժվարությունները հաղթահարելու համար եղեք ստեղծագործ և լսեք ձեր ներքին ձայնին: Այժմ դուք կարող եք շատ բան կանխազգալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Առյուծ

Շատ Առյուծների ուշադրությունը կենտրոնացած կլինի հարաբերությունների վրա: Այս ընթացքում կարող եք ընկերանալ կամ ծանոթանալ մեկին, ով կդառնա ձեր կյանքի ընկերը: Ռոմանտիկ հարաբերությունների լավ ընթացքը կարող է օգնել ձեզ ստեղծել երջանիկ միություն, բայց շատ բան կախված կլինի նաև ձեզանից: Այժմ դուք հակված եք թշնամանք առաջացնել այլ մարդկանց մեջ: Համառությունն ու անհանդուրժողականությունը կարող են հանգեցնել հարազատների և զուգընկերոջ հետ վատ հարաբերությունների:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Կույս

Շատ Կույսեր ստիպված կլինեն քրտնաջան աշխատել: Եթե դուք արձակուրդ չեք մեկնում, օգոստոսի այս շաբաթը ձեզ շատ գործեր ու դժվարություններ կբերի: Քաոսը և եռուզեռը կարող են ձեզ հունից հանել ու հանգեցնել նյարդային լարվածության: Փորձեք խնդիրները լուծել հանգիստ և հետևողականորեն: Քրտնաջան աշխատանքը, որը ձեզանից պահանջվում է այս ընթացքում, ամենայն հավանականությամբ, կբերի լավ արդյունքների և կնկատվի ղեկավարության կողմից: Այս պահին պետք է հոգ տանել ձեր առողջության մասին: Մի հետաձգեք բժշկի գնալը, եթե որևէ տհաճ ախտանիշ եք զգում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում այս շաբաթ ավելի հաճախ լինել հանրության մեջ: Մասնակցեք զվարճանքի միջոցառումների կամ փորձեք ձեր ուժերը բեմի վրա: Եթե ցանկանում եք առավելագույն արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը, գրանցվեք վերապատրաստման դասընթացների: Այս ժամանակահատվածում նշանի ազատ ներկայացուցիչները կարող են սիրահարվել: Օգտագործեք այս շրջանը ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար: Կշեռք ծնողներն այժմ պետք է ուշադիր հետևեն իրենց երեխաներին, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Կարիճ

Շատ եռանդուն, հագեցած շաբաթ է լինելու: Դուք շատ էներգիա կծախսեք, բայց վերականգնվելը բավականին հեշտ կլինի: Այնուամենայնիվ, չպետք է չարաշահեք ինքնավերականգնման ունակությունը, ցանկացած օրգանիզմի պաշարները անսահմանափակ չեն: Ծխելու նման վատ սովորությունները կարող են նաև նվազեցնել ձեր դիմացկունությունը: Վերարտադրողական և արտազատիչ համակարգերն առավել խոցելի են հիվանդությունների նկատմամբ, վնասվածքների ենթակա կլինեն ոտքերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Աղեղնավոր

Ստեղծագործ շաբաթ, որը չի տրամադրելու ընկնել նյութական շահերի հետևից և ձանձրալի աշխատանք կատարել, անգամ՝ մեծ գումարների դիմաց: Հատկապես դժվար կլինի շաբաթվա առաջին կեսին, երբ փողը պարզապես չի ցանկանա գնալ դեպի նրանց, ովքեր իրենց աշխատանքը չեն սիրում: Ստիպված կլինեք կամ սիրել այն, մտցնել ստեղծագործական տարր, կամ սրտամոտ ինչ -որ բան գտնել: Կամ, հնարավորության դեպքում, դադար վերցրեք, արձակուրդ գնացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Այծեղջյուր

Վատ ժամանակ չէ կարիերայով զբաղվելու, աշխատանք փոխելու, մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար: Շաբաթվա առաջին կեսին եկամուտը հիմնականում կախված է ձեր քրտնաջան աշխատանքից ու պրոֆեսիոնալիզմից, աշխատանքի բոլոր նրբությնների իմացությունից: Այս պահին ավելի լավ է չփորձել ձգտել ղեկավար պաշտոնի, այլ պարզապես լավ կատարեք ձեր պարտականությունները: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է բանակցությունների, օգտակար կապեր փնտրելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը. Ջրհոս

Ճիշտ ժամանակն է համատեղ գործունեություն կազմակերպման, բիզնեսում գործընկերային հարաբերությունների հաստատման և ցանկացած այլ գործունեության համար: Ֆինանսապես արդյունավետ կարող է լինել հիմնականում խմբային կամ համագործակցված աշխատանքը, փոխգործակցությունը, համահեղինակությունը: Ցանկացած տեսակի խորհրդատուները նույնպես կարող են շահեկան վիճակում լինել: Գործընկերային հարաբերություւնների խզումը, ընդհակառակը, ձեռնտու չէ: Լուրջ ֆինանսական կորուստներ կարող են առաջանալ դատական գործընթացների ձախողման հետևանքով:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 2-8-ը․ Ձկներ

Նյութական առումով բարդ շաբաթ է, որը ձեզանից կպահանջի մեծ ջանքեր, եռանդուն գործողություններ, բայց, միևնույն ժամանակ, շատ բան ձեզանից ամենևին կախված չէ: Ստիպված կլինեք այլ մարդկանց փողերն ավելի հաճախ հաշվել, քան սեփականը: Նրանց համար, ովքեր աշխատում են բանկում, խանութում, հաշվապահական հաշվառման բաժնում, սա սովորական, բավականին նորմալ և նույնիսկ հաջող շաբաթ է: Իսկ մնացածը հաճախ ստիպված կլինեն ապավինել ամուսինների գումարներին, վարկերին, պարտքերին, ժառանգությանը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7839 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1326 անգամ
09.06.2026
Դիտվել է 401 անգամ
10.06.2026
Դիտվել է 338 անգամ
11.06.2026
Դիտվել է 323 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster