Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրճը և Կենդանակերպի նշանները

29.07.2021

Ի՞նչ եք կարծում, որ ձեր կենդանակերպի նշանը ազդու՞մ է նրա վրա, թե ինչպես եք սուրճ խմում: Պարզվում է՝ այո: Յուրաքանչյուր մարդ, կախված աստղագուշակի նշանից, ունի իր հատուկ վերաբերմունքը սուրճ խմելու առնչությամբ:

Խոյ

Խոյերը սուրճ խմելը վերածում են իսկական ծեսի: Նրանք սիրում են սուրճ պատրաստել ինքնուրույն: Շատ ուշադիր են ընտրում տեսակը: Եթե նրանք գտնեն իրենց սիրած սուրճի տեսակը, ապա երբեք չեն փոխում այդ համը: Խոյերի համար սուրճը պատրվակ է մարդկանց հետ զրուցելու և հետաքրքիր տեղեկություններ փոխանակելու համար:

Ցուլ

Աստղագուշակի այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում սուրճ և հաճախ են խմում, գրեթե ամենուր՝ տանը, աշխատավայրում, ռեստորանում կամ սրճարանում՝ մտերիմների հետ հանգստանալով: Բայց սուրճի հարցում նրանք շատ պահպանողական են: Սովորաբար Ցուլերն ունեն իրենց նախընտրած տեսակն ու բաղադրատոմսը, որով պատրաստում են մշտապես: Նրանք պաշտում են բուրավետ ըմպելիքները՝ նուրբ համեմունքների բույրով: Նորամուծություններն այնքան էլ բնորոշ չեն այս նշանի ներկայացուցիչներին: Ցուլերը սիրում են սուրճ խմել լուռ, ավելի հաճախ միայնակ, այդ ժամանակահատվածն օգտագործում են խորհելու, օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի և եռանդի կուտակման համար:

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները շատ առումներով հայտնի են որպես անկայուն: Դա վերաբերում է նաև սուրճին: Նրանք հաճախ փոխում են խմիչքի տեսակը, փորձում տարբեր նոր բաղադրատոմսեր և այս ոլորտում աշխարհում հայտնվող նորույթները: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա Երկվորյակները շատ ուշադիր են յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ: Նրանք էսթետիկներ են, սիրում են սուրճ խմել միայն նուրբ դիզայնով փոքրիկ գեղեցիկ բաժակներից: Հատուկ ուշադրություն են դարձնում ըմպելիքի և սեղանի ձևավորմանը:

Խեցգետին

Խեցգետիններն ինչպես կյանքում ամեն ինչի, այդպես էլ շատ զգայուն են սուրճի պատրաստման նկատմամբ: Այս նշանի ներկայացուցիչների համար սուրճը կենսունակության և ուժի աղբյուր է: Նրանք սիրում են թունդ սուրճ, հնարավոր է՝ համեմված: Խեցգետինները գերադասում են սուրճ խմել գեղեցիկ վայրում (սրճարան, ռեստորան), որտեղ ամեն ինչ պետք է լինի ճաշակով ու ոգեշնչող, և որտեղ կարելի է հետևել մարդկանց: Խեցգետինների համար սուրճ խմելու գործընթացը կարևոր է ինչպես զգացմունքային, այնպես էլ ֆիզիկական և գեղագիտական առումով: Նրանք շատ զգայուն մարդիկ են և սուրճին վերաբերվում են նույն կերպ:

Առյուծ

Առյուծներն իսկական էսթետներ և գուրմաններ են: Նրանք սիրում են միայն ամենաբարձր կարգի թանկարժեք սուրճ, որը պատրաստված է ինչ -որ նուրբ բաղադրատոմսով: Եթե Առյուծը ձեզ հրավիրում է մի բաժակ սուրճի, ապա վստահաբար կարելի է ասել, որ ըմպելիքի համը կատարյալ կլինի: Իսկ ձևավորումը, ներառյալ աղանդերը, հնարավորինս կհամապատասխանեն մատուցված բարձրակարգ սուրճին: Հորոսկոպի այս ներկայացուցիչները, մեծ մասամբ, կյանքի առաջնորդներ են: Եվ սուրճն էլ նրանք ընտրում են և պատրաստում են պատշաճ կերպով:

Կույս

Կույսերը մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին ու մանրամասներին, և սուրճն էլ ընտրում ու պատրաստում են մեծ բծախնդրությամբ: Նրանց համար դա մի ամբողջ ծիսակատարություն է: Միևնույն ժամանակ նրանք ըմպելիքը պատրաստում և խմում են բոլոր կանոններին համապատասխան: Սուրճի համը միշտ կատարյալ է լինում: Բայց, եթե հանկարծ հյուրերին դուր չգա ըմպելիքը, ապա Կույսերն այս պատճառով լրջորեն կմտահոգվեն: Նրանք շատ պահանջկոտ են ինչպես մարդկանց, այնպես էլ իրենց նկատմամբ: Կույսերի համար սուրճ խմելը հանգիստ, դանդաղ արարողակարգ է, որի ընթացքում կարելի է հանգստանալ, նայել շրջապատող աշխարհին:

600x400

Կշեռքներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են միշտ պահպանել կանոնները: Սուրճը ևս նրանք եփում են խստորեն պահպանելով պատրաստման բոլոր համամասնություններն ու փուլերը: Նրանց համար ամենակարևորը կանոններին խստորեն հետևելն է: Կշեռքները կարող են երկար վիճել այն մասին, թե ինչը պետք է առաջինը լցնել սրճեփի մեջ՝ շաքարավա՞զը, թե՞ սուրճը, մեծ նշանակություն են տալիս հաջորդականությանը: Եվ Կշեռքների մոտ ըմպելիքը միշտ անթերի է ստացվում: Նրանք կարող են պարզապես հիանալի սուրճ պատրաստել, ինչպես պրոֆեսիոնալ սրճարանում: Սուրճը խմում են դանդաղ ՝ ճաշակելով յուրաքանչյուր կում և վայելելով աշխարհը: Կշեռքների համար սուրճը հոգու հանգստություն է:

Կարիճ

Եթե խոսենք Կարիճների մասին, ապա այն առանձնահատուկ նշան է, նրանք ամենուր սեփական ջրում են: Խարիզմայով մարդիկ են, կյանքում շատ անկախ և առեղծվածային: Նույնը վերաբերում է սուրճին: Կարիճները կարծում են, որ բոլոր հարազատներն ու ընկերները, անշուշտ, պետք է խմեն նույն տեսակի սուրճ, ինչ իրենք, քանի որ գտնում են, որ այդ տեսակն ամենալավն է: Որպես կանոն, Կարիճները սիրում են թանկարժեք լավ սուրճեր և հիանալի են պատրաստում՝ ըստ իրենց հատուկ բաղադրատոմսերի: Եթե Կարիճը ձեզ հրավիրում է մի բաժակ սուրճի, վստահ եղեք, դա պարզապես հիանալի ըմպելիք կլինի:

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սուրճ խմելուն վերաբերում են, որպես ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելու և հանգստանալու միջոց: Իրականում բուն ըմպելիքը նրանք առանձնապես չեն սիրում, բայց, միաժամանակ, կյանքը պարզապես չեն պատկերացնում առանց մարդկանց հետ ակտիվ հաղորդակցության և միշտ ուրախ են ընկերական հավաքույթների հրավիրվելու համար: Աղեղնավորները սուրճը օգտագործում են որպես միջավայրից էներգիայով և դրական տրամադրվածությամբ լիցքավորվելու գործընթաց:

Այծեղջյուրներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դժվար թե կարելի է սուրճի սիրահարներ անվանել: Այդուհանդերձ նրանք նույնպես անտարբեր չեն: Այս մարդիկ կյանքում շատ խելամիտ են ու իմաստուն, և նման կերպ են վերաբերվում նաև սուրճին: Վեջինից չեն խմում չափազանց մեծ քանակությամբ: Սուրճը նրանց համար պահին հաճելի, պայծառ երանգ հաղորդելու միջոց է, որը տոնականություն և դրական էներգիա է շնորհում: Այն Այծեղջյուրներին օգնում է ձեռք բերել վստահություն, ամրություն և խոհեմություն: Եթե նրանք ընտրում են իրենց նախընտրած սուրճի տեսակը, ապա այն գնում են անընդհատ: Սուրճը նրանց համար սթրեսի և հիասթափության հաղթահարման կախարդական բալասան է:

Ջրհոս

Ջրհոսները շատ հետաքրքիր մարդիկ են, սիրում են տարբեր փորձարկումներ ու նորամուծություններ։ Նրանք բազմազանություն են սիրում: Բայց տարօրինակ կերպով, շատ պահպանողական են սուրճի պատրաստման հարցում: Նախ, մանրակրկիտ ընտրում են տեսակը, այնուհետև՝ բոլոր բաղադրիչների համամասնությունները և հստակ պահպանում են պատրաստման կանոնները: Ջրհոսների սուրճը միշտ կատարյալ է, վստահ եղեք: Նրանք սիրում են սուրճ խմել ընկերների հետ սրճարաններում և տանը:

Ձուկ

Ձկների նշանի տակ ծնվածները շատ են սիրում սուրճ, հաճախ են խմում, գրեթե՝ ամեն օր: Սուրճը նրանց հաղորդում է վստահություն, կենսուրախություն և առանձնահատուկ էներգիա: Չնայած Ձկների մեծ սիրուն այս ըմպելիքի նկատմամբ, նրանց խորհուրդ չի տրվում հաճախ սուրճ խմել՝ նշանի շատ ներկայացուցիչների ոչ այնքան լավ առողջություն ունենալու պատճառով: Այդուհանդերձ, Ձկները չեն կարող առավոտը պատկերացնել առանց մեկ բաժակ անուշաբույր համեղ ըմպելիքի, իսկ օրվա ընթացքում նրանք չպետք է տարվեն սուրճի մեծ քանակությամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7754 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 600 անգամ
13.05.2026
Դիտվել է 452 անգամ
15.05.2026
Դիտվել է 326 անգամ
19.05.2026
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster