Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը 2021 թ

26.07.2021

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը նվազող լուսին է: Թույլ տվեք ձեզ հանգստանալ, հատկապես, եթե նախկինում լավ աշխատանք եք կատարել: Այս ժամանակահատվածը հարմար չէ ակտիվ գործունեության համար. հետաձգեք ամեն ինչ ավելի ուշ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Խոյ

Ընդհանուր առմամբ, ձեզ սպասվում է բարենպաստ ժամանակահատված՝ առանց ավելորդ անհանգստությունների: Բայց անակնկալներ նույնպես չպետք է սպասել: Անցկացրեք այս ժամանակը խաղաղ՝ հնարավորինս շատ ուշադրություն դարձնելով հանգստին: Շաբաթվա սկզբին հնարավոր են մեծ դրամական մուտքեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Ցուլ

Այս ժամանակահատվածը բարենպաստ է հարաբերությունների կառուցման համար: Այժմ կարևոր է զբաղվել հին խնդիրներով: Աշխատեք ուշ չմնալ աշխատավայրում. այս օրերին դուք անհրաժեշտ եք տանը: Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ և ձեր արտաքինին: Հնարավոր է, որ շուտով երկրպագու կունենաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Երկվորյակ

Հետևեք ձեր մտքերին: Այս օրերին դրանք ուժեղ ազդեցություն կունենան ձեզ հետ կատարվող իրադարձությունների վրա: Շաբաթվա վերջին դադար տվեք աշխատավայրում․ ձեզ հանգստանալ է պետք: Կատարյալ տարբերակ կլինի կարճ արձակուրդը սիրելիների հետ: Նախօրոք պլանավորեք ձեր ճանապարհորդությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Խեցգետին

Վեճերն այժմ կարող են առաջանալ ոչինչից: Փորձեք հնարավորինս խուսափել բախումներից: Մի որոշ ժամանակ հրաժարվեք աղմկոտ ընկերակցությունից: Ժամանակահատվածը բարենպաստ է ամառանոցում աշխատելու և վերանորոգում իրականացնելու համար: Պարզապես ուշադիր ընտրեք ձեր վարպետներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Առյուծ

Շատ առարկաներ և սարքավորումներ կարող են կոտրվել, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ դուք չափազանց լարված եք: Հանգստացեք և լիցքաթափվեք: Հանգստյան օրերին ավելի լավ է գումար չվատնել: Դրանք կարող են շուտով անհրաժեշտ լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Կույս

Միայնակները պետք է զբաղվեն երկրորդ կեսի որոնումներով: Հիմա դրա համար լավ ժամանակահատված է: Նշանի ամուսնացած ներկայացուցիչների համար ցանկալի է հանգստյան օրերին ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Հնարավոր է թյուրընմռնումններ լինեն ավագ սերնդի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Կշեռք

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս քիչ խոսել՝ շատ գործել: Ժամանակահատվածը կարող է շատ արդյունավետ լինել, եթե դուք ծուլանաք: Եկամուտն ավելացնելու հնարավորություն կլինի՝ բաց մի թողեք այն: Անձնական կյանքում լռություն կտիրի: Բայց դա այժմ լավագույնն է: Ժամանակը դեռ չի եկել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Կարիճ

Այս շաբաթ ինքնուրույն ուսումնասիրեք և բարելավեք ձեր հմտությունները: Հնարավոր են տրամադրության փոփոխություններ և ապատիա: Մի բան արեք, որը ձեզ դուր է գալիս, ինչը հեռու է պահում տխուր մտքերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Աղեղնավոր

Փորձեք հնարավորինս ցույց տալ, թե ինչի եք ընդունակ աշխատանքում: Ղեկավարությունը կնակատի ձեր ջանքերը և պատշաճ կերպով կպարգևատրի: Մի ծանրաբեռնեք ձեզ ամառանոցում և տնային գործերում: Աշխատանքային օրվանից հետո ձեզ թույլ տվեք ոչինչ չանել: Մրսածության ռիսկը մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Այծեղջյուր

Դուք կոգեշնչվեք, եթե ցանկանաք ինչ-որ առանձնահատուկ բան անել: Ազատություն տվեք ձեր երեւակայությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են բախվել ընկերոջ դավաճանությանը: Պահպանեք ինքնատիրապետում և թույլ մի տվեք, որ վիրավորանքները թունավորեն ձեր կյանքը: Այս օրերին պետք է զգույշ լինել ճանապարհներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը. Ջրհոս

Ձեր երազանքներն իրականություն դարձնելու հիանալի ժամանակ է: Սկսեք կազմել առաջիկա նպատակների ցուցակը: Ձեզ համար դժվար կլինի դիմակայել գայթակղություններին, որոնք այժմ կլինեն ամեն քայլափոխի: Բայց եթե կարողանաք, ապա հետագայում մեկ անգամ չէ, որ շնորհակալություն կհայտնեք ձեզ դրա համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը․ Ձկներ

Գործընկերների հետ հարաբերությունները կսրվեն, ընդ որում՝ ձեր մեղքով: Մի վախեցեք մեկ անգամ ևս ներողություն խնդրելուց, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չպատժեք սխալների համար: Բարի եղեք երեխաների հանդեպ, ավելի քիչ նախատեք: Հանգստյան օրերին դուրս եկեք բնության գիրկը՝ վայելելու ամառային օրերը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8465 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 586 անգամ
20.10.2026
Դիտվել է 21 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster