Ալլա Պուգաչովան՝ ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ
02.02.2012
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հաստատվել են Ռուսաստանի նախագահի թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցուցակը: Այդ ցանկում իր աստղային ողջ հմայքով փայլում է Ալլա Պուգաչովան: Ընդ որում, նա ներկայացված է ոչ թե որպես երգչուհի, այլ անհատ ձեռներեց: Ինչչես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Պրոխորովի վստահված անձանց թվում են նաեւ հեռուստալրագրող Ալեքսանդր Լյուբիմովը, Արտասահմանյան գրականության գրադարանի գլխավոր տնօրեն Եկատերինա Գենիեւան, դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, գրող Վիկտոր Երոֆեեւը եւ ուրիշներ, ընդհանուր թվով՝ 179 մարդ: Մինչ այս արդեն 192 հոգի գրանցվել էր որպես Պրոխորովի վստահված անձ, այնպես որ գործարարն արդեն ունի 371 ներկայացուցիչ: Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2012 թվականի մարտի 4-ին: Դիտվել է 5204 անգամ
Читать на русском
|