Քիմ Քարդաշյանի նոր հարդարանքը թեժ բանավեճ է առաջացրել օգտատերերի շրջանում
20.03.2021
Հանրաճանաչ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է հրապարակել, որը գրավել է երկրպագուների ուշադրությունը:
Աստղը որոշել է հանրությանը ցույց տալ իր նոր անսովոր զարդը: Քարդաշյանը գնել է գրիլզներ՝ ատամի զարդեր, որոնք զարդարված են թանկարժեք ադամանդներով: Օգտատերերը տարբեր կերպ են ընդունել Քիմի նոր գրառումը, իսկ ոմանք քննադատել են այն:
Երկրպագուները բանավիճել են միմյանց հետ․ ոմանք սկսել են քննադատել Քիմ Քարդաշյանին անպատեհ արտաքինի և անօգուտ գումար ծախսելու համար, իսկ մյուսները, ընդհակառակը, պաշտպանել են աստղին, քանի որ զարդը նրան սազում է:
Այնուամենայնիվ, բանավեճը միայն ավելացրեց գրառման ժողովրդականությունը, որն արագ հավաքեց միլիոնավոր հավանումներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3209 անգամ
Читать на русском
|