Համացանցի օգտատերերը նոր-նոր էին ավարտել ֆրանսիական Elle-ի համար Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 16-ամյա դստեր՝ Դևայի, ֆոտոշարքի քննարկումը, երբ սկսնակ մոդելը խոսակցության նոր առիթ է տվել: Աղջիկը դարձել է Harper՝s Bazaar ամսագրի իսպանական տարբերակի մարտ ամսվա հերոսուհին և զարդարել դրա շապիկների երեք տարբերակներից մեկը:
Բարսելոնայից ժամանած նորաձևության լուսանկարիչ Խավի Գորդոյի ֆոտոխցիկի առջև Դևան հայտնվել է երկար բաճկոնով՝ խոշոր սեւ-սպիտակ վանդակներով: Harper's Bazaar-ի նոր համարում Դևան հայտնվել է որպես Dolce & Gabbana Beauty ապրանքանիշի դեսպան և նրանց խորհրդանշական՝ Dolce Rose, բույրի դեմք:
Հրատարակության այս համարը, որը վաճառքի կհանվի փետրվարի 19-ին, ամբողջությամբ նվիրված է նորաձեւության արդյունաբերության նոր դեմքերին: Այդ իսկ պատճառով մյուս երկու շապիկների համար նկարահանվել են Դևայի գործընկերները՝ երիտասարդ և հեռանկարային մոդելներ Թալիթա Ֆարիասը, Էլեոնորա Գուրիտանը և Ժոզեֆինա Ժանին:
Հիշեցնենք, որ Դևա Կասելի նորամուտը կայացավ անցյալ աշնանը, երբ նա նկարահանվեց ֆրանսիական Elle-ի համար: Փետրվարի սկզբին աղջիկը շարունակեց համագործակցել այս ամսագրի հետ և կրկին լուսանկարվեց հրատարակության շապիկի համար: Այդ ժամանակ երիտասարդ մոդելի բազմաթիվ երկրպագուներ նշեցին, որ նա շատ լավ է աշխատում կադրում և անմիջապես սկսեցին նրան համեմատել հայտնի մոր հետ՝ Դևային անվանելով «Մոնիկա Բելուչիի 2.0 տարբերակ»:
Նորաձեւության աշխարհում Դևան առաջին տարին չէ. նախկինում նա համագործակվել է Dolce & Gabbana և Cartier ապրանքանիշերի հետ, իսկ այժմ ներկայացնում է Karin Models մոդելային գործակալությունը, որտեղ աշխատում է նաև մայրը:
27-10-2026 10:39 «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03 Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44 Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09 Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26 Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։