Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 15-21-ը 2021 թ
15.02.2021
Փետրվարի 15-21-ը աճող լուսնի շրջան է: Շաբաթը հարմար է տեղեկատվության հետ աշխատելու, գործարար պայմանագրեր կնքելու, ճանապարհորդելու և կարճ ուղևորությունների համար: Կարող եք սկսել նոր գործ, բանակցություններ վարել: Լավ ժամանակահատված է նոր ծանոթությունների, ռոմանտիկ ժամադրությունների, սիրո խոստովանությունների համար: Հանգստյան օրերին, ավելի շատ ուշադրություն է անհրաժեշտ մեքենա վարելիս, հատկապես՝ մութ ժամանակ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Խոյ
Մոլորակների դիրքի շնորհիվ հնարավորություն կստեղծվի բարձրացնել վարկանիշն աշխատանքում, բարելավել հեղինակությունը: Բայց դուք անընդհատ կզգաք գաղտնի չարամիտների ազդեցությունը, ովքեր ձգտում են խարխլել ձեր հեղինակությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Ցուլ
Եթե ձեր սիրելին պատրաստ է ժամերով լսել ձեր հոգեկան զեղումները և շարունակել զրույցը, ապա դուք նրան շատ կներեք: Այժմ ձեր երկրորդ կեսից հիացմունք և ըմբռնում եք ակնկալում: Եթե դա տեղի չունենա, ապա հարաբերությունները կարող են ընդհատվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Երկվորյակ
Ընտանիքում դուք ընդունվում եք որպես առաջնորդ: Բոլորը ձեզանից սպասում են որակյալ խորհրդատվություն: Ուստի պատրաստվեք. ստիպված կլինեք ոչ միայն առաջարկություններ անել, այլ նաև պատասխանատու լինել ձեր ասածների համար: Եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի, ապա մտերիմները ձեռնպահ չեն մնա կոշտ քննադատությանից:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Խեցգետին
Պատեհ ժամանակ է բժշկական ստուգում անցնելու համար. ախտորոշումը կտրվի արագ և ճշգրիտ: Բայց մասնագետի ընտրությանը լուրջ վերաբերվեք: Ավելի լավ է ապավինել դասական բժշկությանը, խուսափել երևակայության կասկածելի թռիչքներից և տնային բուժողներին դիմելուց:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Առյուծ
Դուք էներգիայի ներհոսք կզգաք: Ուժն ու ինքնավստահությունը կավելանան ամեն օր: Սիրավեպ՝ հարաբերություններում, հիանալի աշխատանքային հեռանկարներ. այս ամենը կուրախացնի և կոգեշնչի: Ընտանեկան տոնն ավելի լավ է նշել քաղաքից դուրս՝ բնության գրկում:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Կույս
Այս շաբաթ կսկսվի շատ ակտիվ, դուք կհոգաք ինքներդ ձեր ու ձեր արտաքին տեսքի մասին: Լուսնի փուլերին համապատասխան մշակեք մարզման և սպա այցելությունների ժամանակացույց. արդյունքը կուրախացնի ձեզ: Հատկապես արդյունավետ կլինի լողը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Կշեռք
Ֆինանսական վիճակի նկատելի վատթարացում չի սպասվում: Ընդհակառակը, մոլորակների դիրքը կարող է ձեզ համար փող աշխատելու հնարավորություն ստեղծել նախկինում անծանոթ ոլորտներում: Ճիշտ է, գումարը անմիջապես չեք ստանա, ստիպված կլինեք մի փոքր սպասել:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Կարիճ
Լավ ժամանակահատված է ամբողջ ընտանիքի հետ հանգստանալու համար: Բայց պետք է զգուշորեն ընտրեք վայրը. պետք չէ տնից շատ հեռու գնալ, կարող եք այցելել ընկերներին կամ ամառանոց վարձակալել: Ձեզ դուր կգա ուղևորությունը, որը կապված կլինի հարազատների գործերի հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Աղեղնավոր
Ամենառոմանտիկ ժամանակաշրջաններից մեկն է: Լուսնի փուլերը կտրամադրեն սիրո և քնքուշ հարաբերությունների, իսկ մոլորակների դիրքը ձեզ կդարձնի առավել հմայիչ և գրավիչ հակառակ սեռի համար: Բաց մի թողեք ամեն ինչ նորից սկսելու ձեր հնարավորությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Այծեղջյուր
Ձեր նորամուծությունները իսկական սենսացիա կառաջացնեն աշխատավայրում: Կարող եք կտրուկ փոխել ձեր գործնական հագուստը, և գործընկերները կսկսեն ընդօրինակել ձեզ, կամ խորհրդակցությունների ժամանակ ակտիվությունը ձեր վրա կգրավի վերադասների ուշադրությունը: Կարևորը՝ պահպանել ինքնատիպության չափաբաժինը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը. Ջրհոս
Գործընկերների և մտերիմների հետ հարաբերությունները կհիշեցնեն պարանի ձգում։ Բայց ամեն ինչ այդքան էլ լուրջ չէ. դուք այնքան նրբորեն կկարողանաք հաղթահարել ցանկացած վեճ կամ բախում, որ արդյունքում ճիշտ կլինեք, և միևնույն ժամանակ գործընկերոջ հեղինակությունը բնավ չի տուժի:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 15-21-ը․ Ձկներ
Այս ժամանակահատվածում ձեր անձնական կյանքում կանաչ լույս կվառվի: Մոլորակների դիրքը գեղեցիկ և հիշարժան սիրավեպ կպարգևի, ձեր նկատմամբ շատ լավ կվերաբերվեն, կշոյեն, ձեռքերի վրա կտանեն, նվերներ կտան: Վայելեք ձեր սերը:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։ Դիտվել է 3657 անգամ
Читать на русском
|