Օրերս adidas սպորտային ապրանքանիշը և Բեյոնսեն ներկայացրեցին իրենց երրորդ համատեղ՝ «ICY PARK», հավաքածուն, որն իր մեջ ներառում է հագուստ, կոշիկ և քաղաքային ոճի աքսեսուարներ՝ ոգեշնչված ձմեռային լանջերից և ալպյան լանդշաֆտներից:
Հավաքածուի վաճառքի մեկնարկը նախատեսված է փետրվարի 19-ին:
Ինքը՝ փոփ-դիվան, արդեն փորձել է նոր հավաքածուի բոլոր իրերը: Բեյոնսեն նկարահանվել է գովազդային քարոզարշավում, ինչպես նաև շարքի բեժ հագուստներով իր կերպարները հրապարակել է IVY PARK-ի Instagram-ի հաշվում:
Աստղը փորձել է շատ համարձակ կերպարներ. կրում է լատեքսային լեգինս, փայլուն բոդի, մինչև ծունկը հասնող կոշիկներ և ջերմ բեժ երանգի այլ հագուստներ:
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
09-07-2026 04:57 Իլյուչիկների ընտանիքը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է. ամուսիններ Ելենան և Վալերին այժմ 16 երեխայի ծնողներ են: Զույգի իններորդ որդին ծնվել է Մոսկվայի ծննդատանը: Բժիշկները անկեղծորեն խոստովանում են, որ լրջորեն մտահոգված էին մոր առողջության համար, քանի որ սա Ելենայի տասնվեցերորդ ծննդաբերությունն էր: Բայց ամեն ինչ կատարյալ է ընթացել. բազմազավակ մայրը հաղթահարեց է իր խնդիրը, և երեխան ծնվել է առողջ և ուժեղ:
09-07-2026 01:03 56-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը վերջերս ժամանել էր Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, մասնակցել է Zuhair Murad-ի նորաձևության ցուցադրությանը: Երգչուհին և դերասանուհին ցուցադրությանը մասնակցել է քրոջ՝ Լինդայի հետ և սոցիալական ցանցերում կիսվել է իր կերպարի լուսանկարներով: