Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է «Անհասանելի» երգը, որն արդեն հասանելի է համացանցում:
Երաժշտությունը հեղինակել են Նարեկ Հովսեփյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Իվետա Մուկուչյանը, բառերը` Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորողն է Լիլիթ Նավասարդյանը:
Երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը 2009-ին Գերմանիայից վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Իվետան մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին, իսկ «El Style» ամսագրի կողմից ճանաչվել «Ամենացանկալի հայուհի»։
2016 թվականին երգուհին «Սիրո ալիք» երգով Հայաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: