51-ամյա հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շատերին է հիացնում. Նա հրաշալի կազմվածք ունի և իր տարիքի համեմատ բավականին երիտասարդ է երևում։ Աստղն իսկապես քրտնաջան աշխատում է իր վրա, բայց ոչ բոլորն են հավատում, որ նրա գեղեցիկ տեսքը միայն սեփական արժանիքն է:
Ոմանք կարծում են, որ Լոպեսը, ինչպես շատ աստղեր, դիմում է «գեղեցկության ներարկումների», ինչի համար վերջերս մեղադրվեց սոցցանցում:
Դրան ի պատասխան աստղը հայտարարել է, որ ինքը երբեք ներարկումներ չի կատարել և բոտոքս չի սրսկվել: Նա հարցազրույց է տվել People-ին և բացատրել, թե ինչու է որոշել պատասխանել համացանցի օգտատիրոջը, ով իրեն մեղադրել էր բոտոքսի օգտագործման մեջ:
«Ես ոչ մեկին չեմ մեղադրում: Եթե ուզում եք բոտոքս և ներարկումներ անել՝ դա հիանալի է: Բայց ես չեմ ուզում, որ մարդիկ համարձակվեն ասել. «Oh, նա փորձում է այնպես անել, որ մենք հավատանք, որ դա աշխատում է»: Ես ասում եմ ձեզ, թե ինչն է իրականում գործում: Խնդրում եմ ինձ ստախոս մի անվանեք: Ես անկեղծորեն խոսում եմ իմ կյանքի մասին»,- ասել է Լոպեսը, ով այս ամիս գործարկել է իր JLo Beauty մաշկի խնամքի շարքը:
«Եթե ես դա անեի, կասեի. «Այո, դու ճիշտ ես»: Բայց ես չեմ ցանկանում, որ մարդիկ ասեն. «Դադարիր ստել։ Դու այս ես անում, այն ես անում», երբ դա պարզապես ճիշտ չէ», - հավելել է նա:
Երգչուհին բացահայտել է նաեւ իր գեղեցկության գաղտնիքը, որն, ըստ նրա, հետևյալն է՝ ուրիշների նկատմամբ բարի լինել ու աջակցել այլ կանանց:
«Կարծում եմ ՝ շատ կարևոր է միմյանց համար լավ բան անել՝ ուրիշներին վիրավորելու և նվաստացնելու փոխարեն», - խոստովանել է Լոպեսը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։