Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021

Մարդկային չբացահայտված հնարավորությունների, կանխագուշակությունների հնարավորությունների, առօրյայի վրա դրանց ունեցած ազդեցությունների մասին է Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։


-Նշվում է, որ արտակարգ իրավիճակներում մարդիկ ավելի են հակված լինում դիմելու պայծառատեսների, փորձում գուշակությունների միջոցով փարատել շատ անորոշություններ ու մտավախություններ։ 2020-ը բավականին բարդ տարի էր՝ իր հետ բերելով բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ։ Որքանո՞վ այս ամենը մեծացրեց Ձեզ դիմողների բանակը։

-Եթե անկեղծ, ապա ինձ դիմողների ակտիվություն միշտ է եղել, ուստի անցյալ տարվա առումով չեմ կարող արձանագրել ակտիվության փոփոխություն։

-Այդ դեպքում արձանագրվե՞լ է արդյոք ուղղվածության, մարդկանց հարցադրումների փոփոխություն։

-Իհարկե, միանշանակ։ Վերջին շրջանում մեծ թիվ են կազմում իրենց զոհված, գերևարված, անհայտ կորած հարազատների մասին հետաքրքրվողները։

-Հատկապես ո՞ր սոցիալական խմբերը ներկայացնողներն են Ձեզ դիմում և, բացի արդեն հիշատակվածից, գերակշիռ մասով ի՞նչ բնութի հարցերի են անդրադառնում։

-Չէի ցանկանա որևէ խմբի առանձնացնել՝ ոչ սոցիալական, ոչ հասարակությունում իրենց գրաված դիրքով։ Դիմում են ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ, անգամ՝ քաղաքականությամբ զբաղվողներ։ Իսկ սոցիալապես անապահովների համար ամսվա մեջ սահմանված է օր՝ անվճար ընդունելությունների համար։ Միշտ պատրաստակամ եմ օգնելու մարդկանց, ովքեր կարիքավոր են։ Հարցադրումների մեջ գերակշռում են անձնական, առողջական և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները։

-Մարդկանց մի՞շտ է ասվում ճշմարտույունը, թե պատահում է, որ մարդասիրական նկատառումներով որոշ կատարվելիք իրողություններ թաքցվում են։

-Որևէ բան չի թաքցվում։ Անգամ, եթե ինչ-որ մեկին մահ է սպասվում, ապա ասվում է ճշմարտությունը։ Երբեմն՝ մեղադրանքներ են հնչում դաժան լինելու առնչությամբ, սակայն ավելի լավ է մարդ իմանա իր հետ կատարվելիքը, գուցե նաև՝ փորձի հակամիջոցներ ձեռնարկել, ինչ-որ կերպ կանխել սպասվելիքը, քան ինքնախաբեության մեջ խարխափի։ Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը։ Քիչ չեն դեպքերը, երբ հաջողվել է կանխել գալիք արհավիրքը։ 

600x400

-Դուք զերծ եք մնում սուրճի բաժակ կամ թուղթ նայելուց։ Որո՞նք են պայծառատեսության Ձեր աղբյուրները, միջոցները, մեթոդը։

-Իրապես որևէ միջոցից չեմ օգտվում։ Այն կարողությունը, որ տրվել է ինձ վաղ մանկությունից, թույլ է տալիս զրուցելով մարդկանց հետ՝ տեսնել նրանց անցյալը, ներկան, և, ինչու ոչ՝ նաև ապագան։

Ինքս աստվածավախ մարդ եմ, 33 անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, որտեղ ևս ասվում է կռապաշտությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Չէ՞ որ Հիսուսի ծնունդն էլ գուշակված էր մարգարեների կողմից։ Ինձ համարում եմ որևէ մեկից չտարբերվող անձնավորություն, պարզապես կարողանում եմ տեսնել բաներ, որոնք հասու չեն շատերին։

-Պայծառատեսության համար առանձնահատուկ «ներշնչանքի» կարիք լինո՞ւմ է։

- Ինձ հատուկ ներշնչանք հարկավոր չէ։ Անգամ եթե քնից արթնացնեն, ապա պատրաստ կլինեմ։ Հաճախ եմ գործընկերներիցս լսել, որ այսօր չեն կարող, հոգնած են, և այլն։ Ինձ մոտ նման բան չի նկատվել, պարզապես լինում են դեպքեր, երբ այցելուների հետ հավասար հուզվում, մտահոգվում եմ առկա խնդիրների համար, ինչը որոշակի էներգիա է տանում։

-Նշեցիք, որ պայծառատեսության հատկությունը ձեզ տրվել է փոքրուց։ Որքա՞ն վաղ տարիքից, և ինչպե՞ս է դա արտահայտվել։

-Թերևս մեկուկես տարեկանից։ Այդ շրջանում պատերի վրա ինչ-որ պատկերներ էի տեսնում, որոնք վերարտադրում էի։ Մի անգամ մանկապարտեզի դաստիարակչուհին նույնիսկ ծեծեց ինձ դրա համար։ Նեղվեցի՝ ասելով, թե ինչո՞ւ ես ինձ խփում, վաղը չէ մյուս օրը ձեր տունը փլվելու և դուք մահանալու եք։ Պատկերացրեք՝ դրան հաջորդեց ավերիչ երկրաշարժը, իսկ դաստիարակչուհիս մահացավ։

Երբ սկսեցի դպրոց հաճախել, ծնողներս զգուշացրեցին, որ պատերին հայտնվող պատկերների մասին որևէ մեկին չասեմ։ Մի օր, դեռ առաջին դասարանում տառերը սովորելիս, ձեռք բարձրացրեցի ու ուսուցչուհուն հարցրեցի․ «Ձեր շորիկը ձեր ամուսի՞նն է գնել»։ Նա զարմանալով հարցրեց՝ արդյոք զգեստն ինձ դո՞ւր է գալիս։ Ասացի, որ ոչ, դուրս չի գալիս, բայց նա նման զգեստ նվիրել է նաև իր ընկերուհուն։ Բնականաբար, ինձ մի լավ պատժեցին դրա համար, ծնողներս եկան դպրոց, որոնք տնօրինությանը զգուշացրեցին իմ յուրահատկության մասին։ Հետագայում դպրոցում փորձում էի զսպել ինձ արտահայտվելիս։

600x400

-Հաճախ եք լինում արտերկում։ Արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են ձեր գործունեությամբ, արտասահմանցի գործընկերների հետ հաղորդակցություն, համագործակցություն կա՞։

-Հիրավի արտերկիր շատ եմ լինում, եղել է տարի, որ Հայաստանում ընդհանրապես չեմ հասցրել լինել։ Մարդկանց մեծ բազմություն ինձ սպասում ու վստահում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ ծրագրված է տալ իմ հեռուստահողորդման մեկնարկը։ Ի դեպ, դա լինելու է հայ-ամերիկյան նախագիծ, հեռարձակվելու է երկու երկրներում էլ, իսկ մասնակիցները կլինեն տարբեր տարածաշրջանների, ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներ։

Արտերկրի գործընկերների հետ կա սերտ համագործակցություն, երբեմն՝ փորձի փոխանակում։ Ներկայացուցչական էր 2014 թվականին Վրաստանում կազմակերպված պայծառատեսների միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ևս ծանոթացա բազմաթիվ գործընկերների, նրանց գործունեության հետ։ Ամեն դեպքում նրանք բոլորը յուրահատուկ են՝ բաժանվելով լուսնային, արեգակնային և աստղային խմբերի։ Անհամեստության չհնչի, բայց ինձ մոտ համադրված են երեք ուղղություններն էլ։

-Լրատվամիջոցների սպասված հյուրերից եք։ Սոցիալական ցանցերում ունեք նաև Ձեր հարթակները, որոնցում բավականին հասանելի տեղեկություններ եք տրամադրում հանրությանը։ YouTube-ում ունեք հաղորդում ՝ «Պայծառատեսություն հանուն բարության» խորագրով։ Որքանո՞վ է այդ բարությունն ընկալվում հանրության կողմից, կա՞ն թերահավատներ։

-Բնականաբար, կան թե ընկալողներ, թե, անգամ, մերժողներ։ Չի կարող մեկ մարդը սիրելի ու ընդունված լինի բոլորի կողմից։ Ի դեպ, հաղորդաշարից գոյացող ողջ միջոցներն ուղղվում են բարեգործական նպատակների։ Համանման նախեձեռնություններ շատ ենք ունենում՝ օգնելով կարիքավորներին, եկեղեցուն, բայց, թերևս, դրանց մասին լռելն ավելի նախընտրելի է։

600x400

-Ստացել եք երկու բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական և մանկավարժական, այդուհանդերձ, Ձեր գործունեության հիմնական ոլորտը պայծառատեսությունն է։ Ձեզ համարո՞ւմ եք գերմարդ։

-Իհարկե ոչ։ Ես ամենասովորական մարդ եմ, պարզապես ունեմ այնպիսի ունակություն, որը չունի մարդկության գերշիռ մեծամասնությունը։ Առօրյայում սովորական մի կին եմ՝ դավանելով առաքինությունն ու բարոյական չափանիշները, նվիրված իր ընտանիքին, ամուսնուն, հարազատներին ու ընկերներին։ Ի դեպ, ինձ բնորոշ է գյումրեցուն հատուկ հումորը, սիրում եմ ու հաճախ կազմակերպում ուրախ ընկերական հավաքույթներ։

Արդեն նշեցի, որ ինքս աստվածապաշտ եմ։ Ամեն տարի մատաղ եմ մատուցում Մուղնու եկեղեցում, նաև՝ զանազան օժանդակություններ ցուցաբերում։ Եվ միշտ պատրաստ եմ իմ նպաստը բերելու հայ եկեղեցուն, այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծո խոսքը։ Ինքս ձգտում եմ ապրել ու գործել այնպես, որ Բարձրյալի աչքին հաճո լինի։

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4934 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-12-2025 10:08
44-ամյա Աննա Կուրնիկովան և 50-ամյա Էնրիկե Իգլեսիասը չորրորդ երեխային են ընդունել։ Նրանք չորրորդ երեխային են ընդունել դեռևս դեկտեմբերի 17-ին, սակայն նախկին թենիսիստուհին որոշել է լուրը կիսել իր հետևորդների հետ միայն հիմա՝ նորածնի լուսանկարը հրապարակելով Instagram-ում։
22-12-2025 10:40
Ալլա Պուգաչովան թողարկել է նոր երգ՝ «Եկեք պարզապես ապրենք» վերնագրով։ Սինգլի պրեմիերան, որը 76-ամյա երգչուհու շատ երկրպագուներ կապում են նրա՝ որպես ներգաղթյալի դժվարին փորձի հետ, նախօրեին  կայացել է երգչուհու պաշտոնական YouTube ալիքում։ Երգի խոսքերը և երաժշտությունը գրել է Ալեքսեյ Մալախովը։
22-12-2025 10:39
Քենդալ Ջենները նոր սիրավեպի մասին լուրեր էր հրահրել։ 30-ամյա սուպերմոդելը հանրությանը հայտնվել է Byredo օծանելիքի հիմնադիր 48-ամյա Բեն Գորհեմի հետ։ Զույգը ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում. նախորդ օրը պապարացիները լուսանկարել էին նրանց՝ հնաոճ իրերի խանութից դուրս գալիս և տեղական սրճարանում սուրճ գնելիս։
22-12-2025 10:28
Ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը, որն առավել հայտնի է քրեական դրամաներում և սարսափ ֆիլմերում իր դերերով, ինքնասպան է եղել 46 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձագետին։ Թերթը նշում է, որ 2021 թվականին դերասանը խոստովանել է, որ մանկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել իր դաստիարակի կողմից, ինչը բացասաբար է անդրադարձել նրա հոգեկան առողջության վրա։ Հետագայում նա 5 տարի տառապել է թմրամոլությունից, բայց կարողացել է թողնել այն։
22-12-2025 10:25
Գիտնականները եւ գրողները նոր կյանք են հաղորդել XVI դարի իսպանացի գրող Բեատրիս Բերնալի գրեթե մոռացված ասպետական վիպակին՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից պատանի ընթերցողներին նկարազարդված ադապտացիայի միջոցով: Cristalián de España ինքնատիպ վիպակը, որն առաջին անգամ հրապարակվել է 1545թ., այսօր համարվում է իսպանական արձակի ամենավաղ հայտնի ստեղծագործությունը, որի հեղինակը կին է, բայց երկար ժամանակ մնացել է ավելի հայտնի գրականության, այդ թվում Միգել դը Սերվանտեսի Դոն Քիշոտի ստվերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.12.2025
Դիտվել է 1911 անգամ
17.12.2025
Դիտվել է 439 անգամ
19.12.2025
Դիտվել է 356 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster