Աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետները՝ բելառուս Վիկտորյա Ազարենկոն եւ ռուս Մարիա Շարապովան դուրս եկան Մադրիդում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
1/16 եզրափակչում Շարապովան 6։4, 6։3 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող Կլարա Զակոպալովային, իսկ Ազանենկոն պարտության մատնեց չեխ Անդրեա Գլավաչկովային՝ 6:3, 7:6։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 5.189.603 միլիոն դոլար է։
18-07-2026 10:51 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43 Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
17-07-2026 10:45 Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
17-07-2026 10:41 Կանադացի կինը ցանկացել է գնդիկավոր պիթոն դուրս բերել Նիդեռլանդներից, սակայն այն հայտնաբերվել է նրա կրծկալում՝ Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է երկրի Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) մամուլի ծառայությունը: Զբոսաշրջիկը պնդել է, որ սողունը գտել է իր հյուրանոցում, սակայն դա կասկածներ է առաջացրել տեսուչների մոտ, ովքեր արձանագրություն են կազմել և առգրավել օձին:
17-07-2026 07:54 «Shards» սերիալը դեռ եթեր դուրս չի եկել, բայց այն արդեն անվանվել է տարվա «ամենասեքսուալ նախագիծը»։ Ռայան Մերֆիի քրեական դրաման հեռուստադիտողին կներգրավի գլամուրային գեղագիտության մեջ՝ 80-ականների նոստալգիկ մթնոլորտով, ոճային տեսքով և Կայա Գերբերով ու Հոմեր Գիրով գլխավոր դերակատար զույգով։