Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 ճակատագրական սխալ' երեխային դաստիարակելիս

13.11.2020

Հենց նման ընտանիքներում է, որ ամենից հաճախ մեծանում են երեխաներ, ովքեր կյանքում ստանձնում են զոհի դերը:

Մարդկանց, ովքեր սովոր են զոհի դերում լինել, կյանքում հաճախ կարելի է հանդիպել: Մի կողմից զոհ լինելը նշանակում է ունենալ ցածր ինքնագնահատական, լինել անվստահ, անընդհատ գտնվել «խնդրողի» դիրքում, տառապել ինչ-որ մեկի գործողություններից (հարազատներ, գործընկերներ, ղեկավարներ):

Մյուս կողմից, զոհի դիրքն այդքան անվնաս չէ: Հենց զոհերն են առավել հաճախ օգտագործում մանիպուլյացիաները՝ իրենց նպատակներին հասնելու համար, նրանք սիրում են ցույց տալ իրենց թուլությունը և ճնշում գործադրում խղճահարություն առաջացնելու շնորհիվ:

Եկեք պարզենք, թե ծնողները երեխային դաստիարակելիս ինչ սխալներից պետք է խուսափեն՝ հետագայում զոհ չձևավորելու համար:

Սխալ 1. Ծնողը պահանջում է անվերապահ հնազանդություն

Հեղինակություն վայելող ծնողների մոտ նույնպես կմեծանան զոհեր: Նման ծնողները հակված են պահանջելու անվերապահ հնազանդություն և իրենց կամքի կատարում: Այդպիսով, երեխան ընտելանում է նրան, որ ծնողների կարծիքը միակ ճիշտն է, իսկ իրենը կարելի է հաշվի չառնել:

Երեխան ընտելանում է այն իրավիճակին, երբ իր կարծիքը չի ընդունվում, և նա կախվածության մեջ է ընկնում ուրիշի կարծիքից:

Փաստորեն, պարզվում է, որ նա ինքն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում և ի սկզբանե սկսում է ուրիշների հետ հարաբերվել զոհի դիրքից:

Սխալ 2. Ծնողը խախտում է երեխայի անձնական սահմանները

Եթե երեխան բնակարանում իր տեղը չունի, եթե նրա սահմաններն անընդհատ խախտվում են, քանի որ ծնողները չեն գիտակցում, որ նա արդեն բավականին մեծ է, որպեսզի ինչ-որ բան ունենա (անարգել ներխուժում են նրա սենյակ, կարդում նրա օրագիրը, ստուգում սմարթֆոնը և իրերը), ապա նա մեծանում է՝ չհասկանալով, թե ինչպես պաշտպանել իր անձնական տարածքը:

600x400

Նա ընտելանում է այն փաստին, որ իր տարածքը անընդհատ ոտնահարվում է ծնողների կողմից, իսկ մեծ տարիքում յուրաքանչյուր ոք կարող է դառնալ «խախտող՝ ընկերներ, գործընկերներ, հարազատներ, երկրորդ կեսը:

Նման անձի համար դժվար է սովորական «ոչ» ասել ցանկացած խնդրանքին, նա անընդհատ իրեն կստիպի անել այն, ինչն իրեն դուր չի գալիս, քանի որ սովոր չէ մերժել ու արտահայտել իր կարծիքը:

Սխալ 3. Ծնողի կողմից չափից դուրս խնամք

Շատ հաճախ, հասուն տարիքում զոհի դիրք զբաղեցնում են այն երեխաները, որոնց ոչ մասին միայն հոգ են տարել և պաշտպանել ամեն տեսակի դժվարություններից, այլև փորձել են ամեն ինչ անել նրա երջանկության համար:

Արդյունքում, պատասխանատու և ինքնուրույն անձնավորության փոխարեն, մարդը մեծանում է ուրիշների նկատմամբ սպառողական հոգեբանությամբ՝ նրան բոլորը և ամեն ինչ պարտական են:

Եվ եթե ինչ-որ մեկը չի շտապում կատարել իր քմահաճույքը, ապա նա լցվում է ինքնախղճահարությամբ ու սկսում է զոհի դիրքից պատշաճ ուշադրություն պահանջել:

Սխալ 4. Ծնողն իր հույզերի համար պատասխանատվությունը դնում է երեխայի վրա

Երբ ծնողներն իրենց սեփական հուզական վիճակի պատասխանատվությունը գցում են երեխայի վրա, ապա նրա համար ճանապարհ են բացում դեպի զոհի դիրքը:

Սկզբից մայրը, զուտ դաստիարակչական նպատակներով, ասում է. «Տեսնում ես, թե ինչպես ես քո պահվածքով ինձ հիասթափեցնում», և երեխան գիտակցում է, որ իր ձեռքում իշխանություն ունի՝ մոր տրամադրությունը կախված է իրենից:

Նա նաև հասկանում է, որ տրամադրությունն այնպիսի երևույթ է, որը վերահսկում է ոչ թե ձեր, այլ մեկ այլ անձի կողմից:

Երբ այդպիսի երեխան մեծանում է, նա փնտրում է նրանց, ովքեր պետք է պատասխանատու լինեն իր տրամադրության և հույզերի համար.

Սխալ 5. Ծնողը երեխային ազատում է բոլոր դժվարություններից

Օգնել երեխային չափահաս դառնալ՝ դա հենց դաստիարակությունն է։ Այնուամենայնիվ, որոշ ծնողներ իրենց օգնությունը տեսնում են երեխային ցանկացած դժվարությունից և խոչընդոտներից հեռու պահելու, ազատելու մեջ, քանի որ «նա դեռ փոքր է, բավականաչափ հասուն չէ, դեռ ժամանակ կունենա» և այլն:

600x400

Նրանք բառացիորեն ամեն ինչ վերցնում են իենց վրա, և արդյունքում երեխան դժվարությունների հետ կապված ոչ սեփական փորձ է ձեռք բերում, ոչ էլ, անգամ, զգացողություն:

Նա ընտելանում է այն փաստին, որ ամեն ինչ արվում է առանց իրեն: Եվ հասուն տարիքում, բնականաբար, կհակվի դեպի այնպիսի գործընկերոջ, որը իր փոխարեն կլուծի բոլոր խնդիրները, քանի դեռ նա կգտնվի իր համար սովորական զոհի դիրքում՝ պատրաստ չլինելով պատասխանատվություն ստանձնել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1250 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2021 թ Աստղագուշակը՝ Կենդանակերպի բոլոր նշանների համար

01.01.2021
Սիրելի լեդիներ, խաղաղություն, առողջություն, տոնունություն, միասնություն, հաղթանակներ, ջերմություն ու սեր թող բերի Նոր տարին՝ 2021 թվականը, ձեզ ու ձեր ընտանիքնորին։

5 ճակատագրական սխալ' երեխային դաստիարակելիս

13.11.2020
Հենց նման ընտանիքներում է, որ ամենից հաճախ մեծանում են երեխաներ, ովքեր կյանքում ստանձնում են զոհի դերը:

Ինչպես պետք է կինն իրեն պահի տղամարդու հետ. իտալական իմաստնություններ

03.11.2020
«Երբեք մի վազիր տրամվայի և տղամարդու ետևից: Կգա մեկը ուրիշը»:

Հաղթողի հոգեբանությունը

27.10.2020
Հստակ դրված նպատակ, դրա իրականացումից շատ առաջ վերջնական արդյունքի տեսլական, նպատակի իրագործելիության հանդեպ հավատ և դրան հասնելու ուղով հաստատապես ընթանալու ունակություն:

Ով է ամենաքաջը

21.10.2020
Մի անգամ շատ արժանավոր ռազմիկներ հավաքվեցին, որպեսզի պարզեն, թե իրենցից ո՞վ է ամենահամարձակն ու անվախը:

Ինչպես ինքնամոտիվացվել

08.10.2020
Ինչպե՞ս դրդել ինքդ քեզ հետագա զարգացման: Կա՞ն արդյոք արդյունավետ մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ դառնալ սեփական «շարժիչը» և ոգևորողը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2021 09:18
Աշխարհում ամենաշատ անունը, որը կրում են աղջիկները, Աննան է: Այն կրում է մոտ 100 միլիոն աղջիկ։
15-01-2021 09:10
Հունվարի 20-ին Լեդի Գագան կերգի ԱՄՆ-ի օրհներգը' նորընտիր նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարրիսի երդմնակալության ժամանակ:
15-01-2021 09:07
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործողությունների հիման վրա «Մատանիների տիրակալը» նոր սերիալը կպատմի Միջերկրի երկրորդ դարաշրջանի մասին։ Մանրամասները բացահայտել են ինսայդերները։
15-01-2021 07:15
Հայտնի է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու կարևորության մասին։ Սակայն այն հատկապես կարևոր է խմել առավոտյան արթնանալուն պես, որպեսզի օրգանիզմը գիշերվանից հետո օրգանիզմը ստանա անհրաժեշտ խոնավությունը։ Ըստ մասնագետների՝ առավոտյան անհրաժեշտ է խմել մի բաժակ գոլ ջուր, քանի որ այն օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից։
15-01-2021 05:34
Իվան Յանկովսկին Քրիստինա Ասմուսի հետ սենսացիոն սեքս տեսարանի մասին «Տեքստ» ֆիլմում. Մենք հուսալի և լավ կատարեցինք մեր գործը, չնայած բոլորը, իհարկե, հասկանում են, որ դա խաբեություն է, ոչինչ չկար: Պարզապես մենք բոլորին բարձր որակ ստացանք: Մարդը պետք է հասկանա, որ սա կինոնկար է »:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2021 թ․

31.12.2020
Աստղագուշակը խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափավորել հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.01.2021
Դիտվել է 1492 անգամ
12.01.2021
Դիտվել է 815 անգամ
13.01.2021
Դիտվել է 588 անգամ
15.01.2021
Դիտվել է 376 անգամ
14.01.2021
Դիտվել է 340 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster