Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հաղթողի հոգեբանությունը

27.10.2020

Ո՞րն է հաղթողի հոգեբանությունը: Ի՞նչ են ասում այս մասին հոգեբանները: Դա ստեղծված իրավիճակը վերլուծելու և դրան արձագանքելու միջոց է: Բայց նախ եկեք պարզենք, թե ում ենք համարելու հաղթող: Ի վերջո, կարելի է բոլորովին այլ իմաստներ դնել այս հասկացության մեջ, ինչը, ըստ էության, հաճախ է պատահում:

Շատերի համար հաղթողը նա է, ով գրավել է առաջին տեղը, կամ բարձր աշխատավարձ է ստանում, կամ նա, ով սիրված է մեծ թվով անձանց կողմից, և այլն: Մեր համատեքստում հաղթող է համարվում այն անձը, ով իր առջև նպատակներ է դնում և հասնում դրանց իրականացմանը: Ինչպես գրել է հայտնի հոգեբան Էրիկ Բեռնը, «Հաղթող համարվում է այն անձը, որը կատարում է իր պայմանագիրը աշխարհի և ինքն իր հետ: Այսինքն՝ նա պատրաստվում է ինչ-որ բան անել, ասում է այն, ինչ պատրաստվում է անել, և, ի վերջո, իրականացնում է դա: Նրա «պայմանագրային» նպատակը կարող է լինել չորս երեխա ունենալը, կորպորացիահի նախագահ դառնալը, վեց մետր ցատկելը ... Եթե նա հասնի իր նպատակին, ապա հաղթող է: Եթե նա երեխաներ չունի, շարունակում է աշխատել պահեստապետ ... պարզ է, որ անհաջողակ է: Եթե նա ունի երեք երեխա, դառնում է կորպորացիայի փոխնախագահ ... ուրեմն այս անձն, առնվազն, պարտվող չէ, բայց և հաղթող էլ չէ: Կարևոր է, որ նպատակը հենց ինքն է դնում: Եթե մենք ընդունում ենք հաղթողի այս ընկալումը, ապա հարցն այն է, թե ինչպես դառնալ մի մարդ, որը ոչ միայն ժամանակ առ ժամանակ է զբաղեցնում առաջին տեղերը, այլ այնպիսին, ով գիտի, թե ինչպես նպատակ դնել և հասնել դրան: Եվ, եթե նրա նպատակը մարդկային գործունեության որևէ ոլորտում չեմպիոն դառնալն է, նա դառնում է:

Մասնագետների համար, հավանաբար, այդքան էլ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում այս որակը կամ հատկությունը: Հարցն այն է, թե ինչպե՞ս հասնել դրան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործարարությամբ զբաղվող մարդկանց, ինչպես նաև մարզիկների շրջանում, պայմանականորեն կարելի է տարբերակել չորս հիմնական խումբ.

A խումբ՝ բարձր հավակնություններ և ձախողման վախի բարձր մակարդակ։
B խումբ՝ բարձր հավակնություններ և ձախողման չափավոր վախ։
C խումբ՝ ցածր հավակնություններ և ձախողման մեծ վախ։
D խումբ՝ երկուսի ցածր մակարդակ:

600x580

Խոշոր բիզնեսում և սպորտում բարձրագույն նվաճումների հասնում են միայն առաջին երկու խմբերը՝ 80:20 հարաբերակցությամբ: Այլ կերպ ասած, բարձր հավակնություններ ունեցող մարդկանց 80%-ը տառապում է ձախողման հավասարապես բարձր մակարդակից: Եվ միայն 20%-ն է պատրաստ ռիսկի դիմել՝ իր բարձր հավակնությունները կյանքի կոչելու համար: Այս 20%-ը ի ծնե հաղթողներ են, այսինքն. հաղթողի մտածելակերպով ծնված (կամ դաստիարակված) մարդիկ:

C և D խմբերի ներկայացուցիչները չունեն հավակնոտ նպատակներ դնելու մոտիվացիա: Նրանց պայմանագրերը իրենց և աշխարհի հետ այդքան էլ լայնածավալ չեն, և չնայած նրանց մեջ կան պարտվողներ և հաղթողներ, մեզ համար ավելի հետաքրքիր է խոսել առաջին երկու խմբերի մասին:

Ինչպես պարզ է դառնում համատեքստից, A և B խմբերին պատկանող մարդիկ տարբերվում են նրանով, որ իրենք իրենց առջև դնում են մեծ նպատակներ և դրանց հասնելու համար անում են անհրաժեշտ ամեն ինչ:

Հայտնի պատմություն կա, որտեղ Բիլ Գեյթսը, որպես ավագ դպրոցի աշակերտ, ժամանակին շարադրություն է գրել այն մասին, որ, երբ մեծանա, կդառնալու է շատ հարուստ մարդ: Նա մանրամասն նկարագրել է, թե ինչպիսի տուն է ունենալու, ինչպես են կահավորված լինելու սենյակները ... Բիլի շարադրանքում նկարագրված հեքիաթն այնքան հեռու էր այն իրականությունից, որում այդ ժամանակ գտնվում էր նրա ընտանիքը, որ ուսուցիչը տղային 2 է նշանակում և հանձնարարում նորից գրել շարադրությունը: ... Բայց Բիլլը կրկին գրել է նույնը:

Հստակ դրված նպատակ, դրա իրականացումից շատ առաջ վերջնական արդյունքի տեսլական, նպատակի իրագործելիության հանդեպ հավատ և դրան հասնելու ուղով հաստատապես ընթանալու ունակություն. ահա թե ինչն է տարբերակում հաղթողի մտածողությունը հասարակ մահկանացուի մտածելակերպից:

Մտածելակերպի մեկ այլ շատ կարևոր հատկություն, որն ունի հաղթողը, դա արագ սովորելու ունակությունն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, առանց այս հատկության, գրեթե անհնար է գործունեության մեջ հաջողության հասնել, անկախ նրանից, թե ինչ իմաստ ենք դնում այդ բառի մեջ: Բայց սովորելու ունակությունը միշտ էլ բարձր է գնահատվել ականավոր անհատների շրջանում, քանի որ ուղեղի այս ունակությամբ է պայմանավորված իր գործունեության մեջ հաղթողի հոգեբանության այնպիսի կարևոր հատկությունը, ինչպիսին է ճկունությունն է: Այս համատեքստում ճկունությունը նպատակին հասնելու ճանապարհին ծագող հանգամանքներին արագ, գրագետ և արդյունավետ արձագանքելու կարողությունն է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3100 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 186 անգամ
28.03.2024
Դիտվել է 150 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster