Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես կանգնեցնել վերքի արյունահոսությունը

06.10.2020

Ինչպե՞ս ճիշտ դադարեցնել արյունահոսությունը:

Ի՞նչ անել, եթե վերքը պարանոցի վրա է:

Ո՞ր բացառիկ դեպքերում է օգտագործվում առաձգական փաթաթան:

Ինչպե՞ս կարող եք հոգ տանել ձեր սեփական անվտանգության մասին, երբ ուրիշներին օգնում եք արյունահոսության ժամանակ:


Նախ թվարկենք այն իրավիճակները, երբ անհրաժեշտ է դիմել բժշկի.

- եթե դրված է առաձգական փաթաթան,
- դեմքի և պարանոցի ցանկացած վնասվածքի դեպքում,
- վերքը 2 սմ-ից երկար է և 7 մմ-ից ավելի լայն,
- վեքը կեղտոտված է:
- կծված վերք (նշանակություն չունի՝ շուն, կատու կամ ձեր հարեւանը)։

1. Նախքան արյունահոսողին օգնություն ցույց տալը (ուրիշի արյան հետ շփվելիս) դուք պետք է հոգ տանեք ձեր սեփական անվտանգության մասին: Անձը, որին դուք պատրաստվում եք օգնություն ցույց տալ արյունահոսության ժամանակ, կարող է վարակված լինել ՄԻԱՎ-ով կամ հեպատիտով: Ինքներդ ձեզ վարակից պաշտպանելու համար պետք է օգտագործել ձեռքի պաշտպանիչ միջոցներ: Կարող եք օգտագործել ռետինե ձեռնոցներ (դրանք, օրինակ, առկա են ցանկացած մեքենայի դեղերի պահոցում): Բացի այդ, ռետինե ձեռնոցներ հաճախ լինում են խոհանոցում: Կարելի է օգտագործել միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ՝ դրանք հագցնելով ձեր ձեռքերին (գերադասելի է մի քանի տոպրակ՝ ավելի մեծ անվտանգության համար):

600x580

2. Ցանկալի է, որ վերքը տեղակայվի սրտի մակարդակից բարձր (որպեսզի դրանում արյան հոսքն ավելի քիչ լինի):

600x580

3. Ցանկացած արյունահոսություն դադարեցվում է վերքի վրա ճնշմամբ: Վերքին պետք է դնել կտոր (գերադասելի է ստերիլ), այնուհետև ձեռքով կամ ձեռքերով սեղմել այն ներքև: Սեղմման ուժը ուղիղ համեմատական է արյունահոսության ուժգնությանը: Այսինքն՝ անհրաժեշտ է այնպիսի ուժով սեղմել վերքի վրա, որ արյունահոսությունը դադարի:

Եթե վերքը խորն է, ապա այդպիսի վերքը պետք է խցանել տարբեր կտորներով (անձեռոցիկներ, թաշկինակ, հագուստ և այլն), նախընտրելի է մեկ մեծ կտորով (վերնաշապիկ, գլխարկ և այլն):

Ձեռքով ճնշումը կարելի է փոխարինել վիրակապով ճնշմամբ: Արեցիք վիրակապ՝ բժիշկ կանչեք:

 600x580

4. Եթե վերքը պարանոցի վրա է։

Եթե վերքը պարանոցի ներքևի հատվածում է, ապա վերքի վրա դրվում է կտոր (անձեռոցիկ, թաշկինակ և այլն), և վիրակապը փաթաթվում ոչ թե պարանոցի շուրջ, այլ պարանոցի վերքի հատվածից և վերքի հակառակ կողմում գտնվող թևի տակով:
Եթե վերքը պարանոցի վերին հատվածում է, ապա վերքի հակառակ կողմի թևը բարձրացվում է, և վիրակապը կիրառվում է պարանոցի վերքի և հակառակ կողմի թևի միջոցով:

600x580

5. Առաձգական փաթաթանի մասին

Առաձգական փաթաթանն արդյունավետ է արյունահոսությունը դադարեցնելու համար, բայց սխալ օգտագործման դեպքում կարող է վնասակար լինել: Առաձգական փաթաթանի կիրառման դեպքում, ոչ միայն զարկերակն է սեղմվում ոսկորին, այս պարագայում սեղմվում է ամեն ինչ՝ նյարդային թելերը, մկանները: Նախքան առաձգական փաթաթանի կիրառելը, տեղակայման վայրում պետք է կտոր դնել: Առաձգական փաթաթան կարելի է կիրառել միայն 2 տեղում՝ ուսի և ազդրերի վրա: Վերջ, ուրիշ ոչ մի տեղ:

600x580

Առաձգական փաթաթան պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում․

- երբ այլ բան չի կարող դադարեցնել արյունահոսությունը,
-երբ վերքը տեղայնացված չէ (օրինակ, ձեռքը կամ ոտքը ինչ-որ բանով ճզմվել է և այն ջաղջախվել է),
- երբ վերջույթը պոկվել է:

Առաձգական փաթաթանին կցվում է գրություն, որում նշվում է դրա կիրառման ճշգրիտ ժամանակը (օրինակ ՝ 19:37): Առաձգական փաթաթանը կիրառվում է ոչ ավելի, քան կես ժամը: Կես ժամ անց փաթաթան պետք է մի քանի վայրկյան թուլացնել, ապա նորից ձգել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9211 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1284 անգամ
13.11.2026
Դիտվել է 439 անգամ
15.11.2026
Դիտվել է 436 անգամ
17.11.2026
Դիտվել է 248 անգամ
18.11.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster