Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհի ամենագեղեցիկ մարզուհին շարունակում է հիացնել

20.09.2020

Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որը տպավորել է օգտատերերին:

Աղջիկը որոշել է իր հետեւորդների հետ կիսվել մի լուսանկարով, որում նա ցույց է տալիս իր հագուստը՝ վազքուղուց դուրս գտնվող կյանքից: Նա կրում է նեղ սեւ ջինսե տաբատ և բաց տոպ, ինչը բարենպաստ կերպով ի ցույց է դնում Ալիս Շմիդտի նրբագեղ կազմվածքը:

Մարզուհու բազմաթիվ բաժանորդներ չկարողացան անտարբեր նմալ և մեկնաբանություններով հեղեղեցին աղջկան, ով մինչ այս ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ մարզիկը։ Զարմանալի չէ, որ հաղորդագրությունն արագ հավաքեց տասնյակ հազարավոր հավանումներ և հազարավոր մեկնաբանություններ:

600x580

Գերմանացի մարզուհին լայն ժողովրդականություն ձեռք բերեց 2017 թ.։ Երեք տարի շարունակ Ալիս Շմիդտին հաջողվում է գլխապտույտ հետաքրքրություն առաջացնել իր անձի նկատմամբ, ինչպես նաեւ դառնալ աշխարհի ամենագեղեցիկ մարզուհին:

600x580

Դիտարժան կազմվածքով երկարաոտ շիկահերի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Ալիսը 2017-ին Եվրոպայի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:

600x580

Այսօր աղջկա միկրոբլոգին բաժանորդագրվել է ավելի քան 800 հազար մարդ: Հարկ է նշել, որ նրա հետեւորդների թիվն ամեն օր արագ աճում է: Չէ՞ որ այնտեղ տեսնելու բան կա:

 600x580

Սպորտային աշխարհի ծագող աստղը, ով մեծապես գնահատվում է տղամարդկանց կողմից, նաև Գերմանիայի ազգային հավաքականի մեծ հույսերից է: 21-ամյա մարզուհին ուշադրություն է գրավում իր կատարյալ կազմվածքով և խթան է շատ աղջիկների համար, քանի որ նրա չափսերն, իսկապես, մոտ են մոդելայինին:

600x580

Այսօր սպորտը Ալիսի համար առաջին տեղում է: Վազորդուհին հաճախ է նկարահանումների առաջարկներ ստանում հանրաճանաչ ապրանքանիշերից, բայց մերժում է: Համացերում նրա պրոֆիլը աննկատ չի մնում: Ներկայումս գովազդը եկամտի հիմնական աղբյուրն է, ուստի աղջիկն, այնուամենայնիվ, համաձայնվել է գովազդել Puma ապրանքանիշը:

600x580

Չնայած նրան, որ Ալիսը շաբաթը վեց օր մարզվում է, և տղամարդկանց ողջ ուշադրությունը կենտրոնացած է նրա կազմվածքի վրա, նա ընկեր ունի: Բայց մարզուհին դեռ ամուսնացած չէ, քանի որ կենտրոնացած է իր կարիերայի զարգացմամբ:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 9870 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2026 11:18
Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25
Բժիշկները զգուշացնում են, որ  վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30
Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35
Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։  Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51
70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.07.2026
Դիտվել է 405 անգամ
22.07.2026
Դիտվել է 371 անգամ
25.07.2026
Դիտվել է 266 անգամ
24.07.2026
Դիտվել է 240 անգամ
27.07.2026
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster