Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչու է չեղարկվել քարդաշյանների ընտանեկան շոուի ցուցադրությունը

09.09.2020

Քիմ Քարդաշյանը հայտարարել է Keeping Up With The Kardashians շոուի փակման մասին, իսկ ԶԼՄ-ները, երկրպագուների հետ միասին, սկսել են քննարկել այս անսպասելի որոշման պատճառները:

Քիմ Քարդաշյանը Instagram-ում հայտարարություն է տեղադրել, ըստ որի՝ 20-րդ սեզոնի թողարկումից հետո շոուն 2021 թվականի սկզբից փակվելու է:

«14 տարուց, 20 եթերաշրջանից, հարյուրավոր դրվագներից և մի քանի սպին-օֆֆից հետո մենք երախտապարտ ենք ձեր բոլորին այս տարիներին մեզ դիտելու, մեզ հետ միասին փորձություններ, ուրախ ժամանակներ, վերելքներ և անկումներ անցնելու համար», - գրել է նա:

Աստղը շնորհակալություն է հայտնել նաև E! հեռուստաալիքին, որը թողարկել է բոլոր դրվագները, և հեռուստահաղորդավար Ռայան Սիքրեսթին, ով այս տարիների ընթացքում եղել է շոուի պրոդյուսերը:

600x580

Քարդաշյանների ընտանեկան շոուն ավարտվում է 14 տարվա շարունակական նկարահանումներից հետո, որոնց ընթացքում տեսախցիկն արձանագրել է հայտնի ընտանիքի բոլոր վերելքներն ու անկումները: Թվում էր, թե «Keeping Up With The Kardashians»-ն անվերջանալի կլինի, հատկապես, եթե հաշվի առեք, որ Քարդաշյան քույրերից գրեթե յուրաքանչյուրն արդեն երեխաներ ունի, այսինքն՝ մեծանում է հեռուստաաստղերի նոր սերունդ: Ավելի անսպասելի էր հաղորդումը փակելու լուրը: Ո՞վ է մեղավոր։ Լրատվամիջոցներն ու երկրպագուները մի քանի վարկած ունեն այն մասին, թե ինչո՞ւ է քարդաշյանների ընտանեկան շոուն չեղարկվել.

• Քանյե Ուեսթի պատճառով

• Քորթնի Քարդաշյանի պատճառով

• Քլոե Քարդաշյանի պատճառով

• Քրիս Ջենների պատճառով։

Քանյե Ուեսթի պատճառով

600x580

Քանյե Ուեսթն անմիջապես դարձավ հիմնական մեղադրյալը: Հենց նա առաջինը շոուի երկրպագուներից ստացավ բացասական ուղերձների ամենամեծ մասը: Նրանք կարծում են, որ նախընտրական արշավի ընթացքում իր վերջին բացահայտումներով նա կնոջը մղեց շոուն փակելու որոշմանը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Քանյեն խոսել էր Քիմի՝ աբորտ անելու ցանկության մասին, երբ նա հղի է եղել իրենց առաջնեկով՝ Նորթով: Բացի այդ, երաժիշտը հայտարարեց, որ ինքը և Քիմը բաժանման եզրին են, իսկ Քրիս Ջեններին մեղադրեց երեխաների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողության մեջ:

Երկրպագուների կարծիքով, Keeping Up With Kardashians-ից հրաժարվելը Քանյեի՝ Քիմի հետ ամուսնությունը պահպանելու պայմաններից մեկն է:

Ի դեպ, մինչ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հայտարարում էր հաղորդումը փակելու մասին, նրա ամուսինը ուղիղ հեռարձակում էր իրականացնում հիվանդանոցից, որտեղ նա ժամանել էր ձեռքի վնասվածքով:

Քորթնի Քարդաշյանի պատճառով

600x580

Այս տարվա հուլիսին Քարդաշյանների ավագ քույրը հայտարարեց, որ այլեւս չի նկարահանվի շոուում: Քորթնի Քարդաշյանը համարվում է քույրերից ամենահամեստն ու փակվածը, և երկրպագուները բազմիցս նկատել են, որ նա դժկամությամբ է մասնակցում ինչպես տեսանկարահանումներին, այնպես էլ տարբեր միջոցառումների, որոնց քույրերը հաճախում են որպես հեռուստաաստղեր: Հուլիսին Քորթնին հայտարարեց, որ հոգնել է իր վրա ջանքեր գործադրելուց և անընդհատ տեսադաշտում լինելուց, նա մտադիր է ապրել հանգիստ կյանքով և զբաղվել իր երեք երեխաների դաստիարակությամբ:

Քլոե Քարդաշյանի պատճառով

600x580

Եվս մեկ քույր լքեց շոուն, սակայն, ի տարբերություն Քորթնիի, նա բարձրաձայն չհայտարարեց այդ մասին: Քլոե Քարդաշյանն այլեւս չի ցանկանում հայտնվել ուշադրության կենտրոնում հիմնականում ընտանեկան խնդիրների պատճառով: Ըստ շրջանառվող լուրերի ՝ Քլոեն ներել է դստեր հորը եւ թույլ տվել նրան վերադառնալ ընտանիք: Այնուամենայնիվ, Քլոեն մտավախություն ունի է, որ եթե նա սկսի նկարահանել Տրիստան Թոմփսոնին քարդաշյանների ընտանեկան շոուի նոր դրվագներում, երկրպագուները դա բացասաբար կընկալեն, քանի որ ընտանեկան դրամայի ընթացքում բոլորը Քլոեի կողքին էին և պահանջում էին վտարել Տրիստանին, որը հղիության ժամանակ դավաճանել էր Քլոյին:

Քրիս Ջենների պատճառով

600x580

Մինչ Քարդաշյան ընտանիքի երկրպագուները շոուի չեղարկման համար մեղադրում են հիմնական մասնակիցներին, ԶԼՄ-ների մեծ մասը վստահ է, որ «ինչո՞ւ քարդաշյանների ընտանեկան շոուն չեղյալ հայտարարվեց» հարցի պատասխանը պետք է փնտրել Քրիս Ջենների մեջ: Հենց նա է նախագծի գլխավոր ոգեշնչողը, կազմակերպիչը և ղեկավարը: Լրագրողների կարծիքով՝ 64-ամյա Քրիսն այլևս ի վիճակի չէ հաղթահարել Քարդաշյան աճող կայսրությունը, որը ներառում է ոչ միայն հեռուստատեսային նախագծեր, այլ նաև հագուստի, կոսմետիկայի, աքսեսուարների և այլնի արտադրություններ: «Կառավարիչը» մի քանի լուրջ սխալներ է թույլ տվել, որոնցից ամենահնչեղը Քայլի Ջեններին միլիարդատիրոջ կարգավիճակի վերաբերյալ խաբեությունն էր, որը շնորհվեց ապօրինաբար: Այս սկանդալից հետո Քրիսը ցանկանում էր հետ քաշվել, որպեսզի ուշադրություն չգրավի իր այլ գործարքների վրա:

Իսկ շոուն կփակվի՞

Այնուամենայնիվ, որոշ հոռետեսներ պնդում են, որ Քարդաշյան ընտանիքի շոուն փակելու մասին հայտարարությունը խելացի մարքեթինգային հնարք է՝ հետաքրքրություն առաջացնելու համար նոր՝ 19-րդ սեզոնի նկատմամբ, որը եթեր դուրս կգա սեպտեմբերի 17-ին: Գաղտնիք չէ, որ Քարդաշյան քույրերն այլեւս այնքան հանրահայտ չեն, որքան իրենց շոուի հենց սկզբում, ուստի ստիպված են դիմել տարբեր հնարքների՝ իրենց վրա ուշադրություն գրավելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3645 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 516 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
01.05.2024
Դիտվել է 223 անգամ
26.04.2024
Դիտվել է 221 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster