Հղիության գրեթե բոլոր ինն ամսվա ընթացքում 25-ամյա Ջիջի Հադիդը չի հայտնվել հասարակության առջև և չի խոսել իր առաջնեկի լույս աշխարհ գալուն նախապատրաստվելու մասին:
Հուլիսին մոդելը Instagram-ի հետևորդներին ասել էր, որ կխոսի իր կյանքի այս կարևոր ժամանակաշրջանի մասին և կցուցադրի լուսանկարներ, երբ գա ճիշտ պահը: Եվ այն եկավ վերջին եռամսյակում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջիջին մայր կդառնա սեպտեմբերին, իսկ երեխայի լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ նա ցանցում տեղադրեց ֆոտոսեսիայի բազմաթիվ կադրեր: Նա ի ցույց դրեց մի քանի թարմ լուսանկարներ, որոնք արվել են այդ աշխատանքի ընթացքում:
Ըստ մոդելի ՝ հղիության ընթացքում լուսանկարվելը շատ հոգնեցուցիչ էր. նա ավելի էր հոգնում, քան այլ ժամանակներում: Այս լուսանկարների մակագրությունում Հադիդը նշել է, որ նկարներն արվել են հղիության 33-րդ շաբաթվա ընթացքում:
Ջիջիի Երեխայի հայրը նրա 27-ամյա սիրեկան Զեյն Մալիկն է: Արդեն հայտնի է, որ զույգը դուստր է ունենալու:
20-07-2026 10:46 ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17 «Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
20-07-2026 05:04 Այս տարի «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրին բրիտանական արքայական ընտանիքի երկու անդամ ներառել է նոմինանտների թվում։ Մեգան Մարքլի անվանակարգման մասին լուրից անմիջապես հետո հայտարարվեց, որ արքայազն Ուիլյամը նույնպես արժանացել է այդ պատվին: Ուելսի արքայազնը 2025 թվականի հոկտեմբերին հայտնվեց Յուջին Լևիի «The Reluctant Traveler» կատակերգական ճամփորդական սերիալում: Այնուհետև նա տվեց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը, որում պատմեց այն ճակատագրական տարվա մասին, որի ընթացքում իր կնոջը՝ Ուելսի արքայադստերը, և նրա հորը՝ Չարլզ թագավորին, 2024 թվականին ախտորոշեցին քաղցկեղ:
20-07-2026 01:01 Եվս մեկ աստղային հարսանիք տեղի ունեցավ Կաստիլյո դել Լագոյում՝ Մադոննայի նախկին Լոս Անջելեսի կալվածքում: Այս անգամ միմյանց «Այո՛» ասացին Մեթի Հիլին և Գաբրիել Բեխտելը:
18-07-2026 10:51 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։