Հղիության 33-րդ շաբաթ. Ջիջի Հադիդը ներկայացել է նոր ֆոտոշարքով
05.09.2020
Հղիության գրեթե բոլոր ինն ամսվա ընթացքում 25-ամյա Ջիջի Հադիդը չի հայտնվել հասարակության առջև և չի խոսել իր առաջնեկի լույս աշխարհ գալուն նախապատրաստվելու մասին:
Հուլիսին մոդելը Instagram-ի հետևորդներին ասել էր, որ կխոսի իր կյանքի այս կարևոր ժամանակաշրջանի մասին և կցուցադրի լուսանկարներ, երբ գա ճիշտ պահը: Եվ այն եկավ վերջին եռամսյակում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջիջին մայր կդառնա սեպտեմբերին, իսկ երեխայի լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ նա ցանցում տեղադրեց ֆոտոսեսիայի բազմաթիվ կադրեր: Նա ի ցույց դրեց մի քանի թարմ լուսանկարներ, որոնք արվել են այդ աշխատանքի ընթացքում:
Ըստ մոդելի ՝ հղիության ընթացքում լուսանկարվելը շատ հոգնեցուցիչ էր. նա ավելի էր հոգնում, քան այլ ժամանակներում: Այս լուսանկարների մակագրությունում Հադիդը նշել է, որ նկարներն արվել են հղիության 33-րդ շաբաթվա ընթացքում:
Ջիջիի Երեխայի հայրը նրա 27-ամյա սիրեկան Զեյն Մալիկն է: Արդեն հայտնի է, որ զույգը դուստր է ունենալու:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4097 անգամ
Читать на русском
|