Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հետաքրքիր փաստեր՝ մեր մաշկի մասին

07.08.2020

Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը միջինը կազմում է 1,5-ից 2,5 քառակուսի մետր: Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում, թե որքան կարևոր է մաշկի առողջությունը ողջ մարմնի համար, և այս հրապարակմամբ կպատմենք մաշկի վերաբերյալ ամենաանսովոր փաստերի մասին։

1. Ամենաբարակ մաշկը կոպերի և ականջների վրա է. դրա հաստությունը ընդամենը 0,5 մմ է կամ ավելի բարակ, իսկ ամենահաստ մաշկը՝ 0.4-0.5 սմ, ոտքերի թաթերին է: Ի դեպ, եղունգներն ու մազերը նույնպես մաշկ են կազմում:

2. Մարդու մարմինն ունի 300-ից 350 միլիոն մաշկային բջիջ։ Կյանքի ընթացքում դրանք դանդաղ են անջատվում են, մեկ տարվա ընթացքում մաշկի բոլոր բջիջները փոխվում են մոտավորապես 6 անգամ' յուրաքանչյուր 60-80 օրվա ընթացքում կատարվում է ամբողջական նորագում: Փաստ. ձեր տան փոշու ավելի քան 50%-ը մաշկի մեռած բջիջներ են: Կյանքի ընթացքում մարդը 1000 անգամ թարմացնում է իր մաշկը, մաշկի ընդհանուր ծավալը, որը մարդը կորցնում է կյանքի ընթացքում, մոտ 18 կգ է: Մահացած բջիջներից մաշկի բաձրորակ մաքրումը դեմքի թարմ և առողջ գույնի երաշխիքն է:

600x580

3. Յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա առկա է շուրջ հարյուր քրտինագեղձ, 5 հազար զգայական կետ, վեց միլիոն բջիջ և 25 ճարպային գեղձ: Փաստ․ ասիացիների մոտ քրտնագեղձերը զգալիորեն ավելի քիչ են, քան եվրոպացիների ու աֆրիկացիների: Մաշկի միջոցով մեկ օրվա ընթացքում արտամղվում է մոտ 0,5 -1 լիտր քրտինք, իսկ շոգին կամ ուժեղ ծանրբեռնվածության ժամանակ մաշկի միջոցով կարող է արտամղվել մինչև 13 լիտր քրտինք:

4. Մաշկի մակերեսին ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք մեզ պաշտպանում են հիվանդագին բակտերիաներից. 1 քառակուսի սանտիմետրի վրա առակ են մոտ 30 միլիոն տարբեր մանրէներ: Չափազանց մաքրությունը խիստ վնասակար է մեր մաշկի համար:

5. Ձեր քաշի կառուցվածքում մաշկը կազմում է 15%:

6. Պզուկները' քրտինգեղձեր պարունակող բջիջների գերարտադրության արդյունքն են: Դեռահասների 80%-ը բախվում են պզուկների խնդրի հետ: Բացի այդ, պզուկները կարող են լինել կաթի, շաքարի, ալրային արտադրանքի չափից շատ օգտագործման հետևանք, ինչպես նաև վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին:

600x580

7. Խալերի քանակը ցույց է տալիս երկարակեցությանը ձեր հակվածությունը․ մարդիկ, ովքեր իրենց մարմինների վրա ավելի շատ խալեր ունեն, ապրում են ավելի երկար ու ավելի երիտասարդ են թվում, քան իրենց հասակակիցները: Ավելին, խալերի մեծ մասը գենետիկորեն կանխորոշված է նույնիսկ մեր ծնունդից առաջ:

8. Վիտամիններ մաշկի համար. Վիտամին A-ն բուժում է արևահարման և ցելյուլիտի պարագայում, վիտամին D-ն նվազեցնում է ցանը ու նորագոյացությունները, վիտամին C-ն պաշտպանում է արևից, վիտամին E-ն՝ արևի ազդեցությունից և ծերացումից:

600x580

9. Մարդկանց սպիտակ մաշկը հայտնվել է ընդամենը 20-50 հազար տարի առաջ, և այդ գործընթացը կապված էր դեպի հյուսիս գաղթածների մոտ մելանինի պիգմենտի մի մասի կորստի հետ: Ալբինոս մարդկանց թիվը, որոնց մաշկը լիովին զուրկ է մելանինից (ալբինիզմ), ծայրահեղ ցածր է. 110,000 մարդուց 1-ը:

10. Եթե ցանկանում եք, որ վերքի կամ վիրաբուժական կարի տեղում ոչ մի սպի չմնա, մի քանի ամիս կիրառեք սիլիկոնային կրեմ կամ սիլիկոնային կպչուկ: Մաշկի հյուսվածքը սիլիկոնն ընկալում է որպես առողջ վերին շերտ, կտրվածքը կլանում է խոնավությունը հերմետիկ սիլիկոնի տակ և դառնում է անտեսանելի:

Եղեք առողջ և պահպանեք ձեր մաշկը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 946 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քաղցր կյանք. ի՞նչ կկատարվի մարմնի հետ, եթե ամեն օր շոկոլադ ուտենք

20.10.2020
Շոկոլադի սիրահարների կյանքն այդքան էլ քաղցր չէ․ ոմանք ասում են, թե դա առողջությանը վնաս է, մյուսներն էլ պնդում են, որ առանց քաղցրով սնուցման՝ ուղեղն ավելի դանդաղ է գործում:

Վաղ արթնացողը շահում է գործերում, իսկ ծերանալիս՝ տկարամտություն ձեռք բերում

16.09.2020
Ովքեր շուտ են արթնանում և ավելի քիչ քնում, հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություն ունեն և․․․ մեծ հավանականություն՝ ծերունական տկարամտություն վաստակելու:

Victoria`s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է Elle Indonesia-ի սեպտեմբերյան համարում

03.09.2020
Ամերիկաբնակ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։

Քիմ Քարդաշյանի թոփ ամառային լուսանկարները՝ լողազգեստով

30.08.2020
Օրերս Քիմ Քարդաշյանը լողափին մասնակցել է լուսանկարահանումների՝ իր KKW Beauty ապրանքանիշի նոր հավաքածուի համար։

Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության

18.08.2020
Մարմնի լեզի հոգեբանության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում կանանանց և տղամարդինց համբույրը:

Հետաքրքիր փաստեր՝ մեր մաշկի մասին

07.08.2020
Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը միջինը կազմում է 1,5-ից 2,5 քառակուսի մետր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2020 12:51
«Աստծո օրհնությունը մեր սուրբ հողին, փառք եւ հաղթանակ մեր զինվորին»․ տաղանդավոր հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն Արցախյան թեմայով նոր աշխատանք է ներկայացրել:
23-10-2020 12:45
Սաուդյան Արաբայում սուպերմարկետների ցանցերը միացել են թուրքական ապրանքների դեմ բոյկոտին:
23-10-2020 11:00
Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում:
23-10-2020 05:52
Կանաչ թեյը եւ սուրճը կարող են օգտակար լինել դիաբետով մարդկանց համար, պարզել են Ճապոնիայի Կյուսյու համալսարանի գիտնականները։
23-10-2020 03:58
Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2020
Դիտվել է 1526 անգամ
22.10.2020
Դիտվել է 700 անգամ
20.10.2020
Դիտվել է 440 անգամ
23.10.2020
Դիտվել է 331 անգամ
21.10.2020
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster