Բեյոնսեն 8-ամյա դուստերը նկարահանել է իր նոր՝ Black Is King ալբոմում
31.07.2020
Հուլիսի վերջին օրը «Disney +»-ում կկայանա 38-ամյա Բեյոնսեի նոր տեսողական ալբոմի՝ Black Is King-ի պրեմիերան:
Վերջինիս ստեղծման համար պոպ-դիվան ոգեշնչվել է The Lion King։ The Gift ժողովածուն գրելիս, որը թողարկվել էր անցյալ տարի՝ «Առյուծ արքա» վերափոխված ֆիլմի ցուցադրման շրջանակներում։
Նոր ալբոմի թողարկումից մեկ օր առաջ, որը լույս կտեսնի անսովոր ֆիլմի ձևաչափով, Բեյոնսեն իր Instagram- ում տեղադրել է մեկուկես րոպեանոց թրեյլեր: Արագ փոփոխվող կադրերից մեկում հայտնվում է երգչուհու ութամյա դուստրը՝ Բլու Այվիին, որը վերջերս «Առյուծ արքա» երգի համար նվաճել է հեղինակավոր երաժշտական մրցանակ՝ կատարումով հանդես գալով մոր հետ:
«2020-ի իրադարձությունները կապված էին Black Lives Matter բողոքի ակցիաների հետ: Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր հայտնվում են ամենաիրավազուրկ վիճակում, որոնք, սակայն, ունեն նշանակալի տաղանդներ»,-պարզաբանել է Բեյոնսեն իր ֆիլմի հիմնական գաղափարը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2947 անգամ
Читать на русском
|