Հուլիսի վերջին օրը «Disney +»-ում կկայանա 38-ամյա Բեյոնսեի նոր տեսողական ալբոմի՝ Black Is King-ի պրեմիերան:
Վերջինիս ստեղծման համար պոպ-դիվան ոգեշնչվել է The Lion King։ The Gift ժողովածուն գրելիս, որը թողարկվել էր անցյալ տարի՝ «Առյուծ արքա» վերափոխված ֆիլմի ցուցադրման շրջանակներում։
Նոր ալբոմի թողարկումից մեկ օր առաջ, որը լույս կտեսնի անսովոր ֆիլմի ձևաչափով, Բեյոնսեն իր Instagram- ում տեղադրել է մեկուկես րոպեանոց թրեյլեր: Արագ փոփոխվող կադրերից մեկում հայտնվում է երգչուհու ութամյա դուստրը՝ Բլու Այվիին, որը վերջերս «Առյուծ արքա» երգի համար նվաճել է հեղինակավոր երաժշտական մրցանակ՝ կատարումով հանդես գալով մոր հետ:
«2020-ի իրադարձությունները կապված էին Black Lives Matter բողոքի ակցիաների հետ: Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր հայտնվում են ամենաիրավազուրկ վիճակում, որոնք, սակայն, ունեն նշանակալի տաղանդներ»,-պարզաբանել է Բեյոնսեն իր ֆիլմի հիմնական գաղափարը:
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49 Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք: