Որդու՝ Իսահակի, ծնվելուց վեց ամիս անց 32-ամյա Էշլի Գրեմը վերադարձել է մոդելային գործունեությանը և նկարահանվել Swimsuits For All ապրանքանիշի հետ իր մշակած լողազգեստների հավաքածուի գովազդում։
Լուսանկարիչն այս անգամ մոդելի ամուսինն է՝ ռեժիսոր և կինոպրոդյուսոր Ջասթին Էրվինը, իսկ նկարահանումները տեղի են ունեցել զույգի տանը՝ Նեբրասկայում: Վերջնական լուսանկարները Photoshop-ով չեն մշակվել, և դա եղել է Գրեմի սկզբունքային դիրքորոշումը:
«Շատ կանայք, որոնց հետ ես շփվում եմ, իրենց մարմինն ընդունելու հետ կապված խնդիրներ ունեն, առկա է վստահության պակաս: Ես ուզում եմ նրանք հասկանան, որ մենք բոլորս ունենք այն հատկանիշները, որոնք հասարակությունը կոչ է անում թաքցնել, բայց ինչու՞ մենք պետք է դա անենք: Այնպես որ` ես ցույց եմ տալիս իմը և հպարտ եմ դրանով», - ասել է Գրեհեմը People-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, լուսանկարներում կարելի է տեսնել Էշլիի որովայնի վրա մնացած հետքեր: Մոդելը նաև անկեղծորեն խոսեl 1 այն մասին, թե ինչպես է ինքը մտահոգվել հղիության ընթացքում և դրանից հետո մարմնում տեղի ունեցած փոփոխություններից:
«Քաշս ավելացավ, ստացա մաշկի ձգման նշաններ, և սկզբում, իսկապես, ստիպված էի համոզել ինքս ինձ. «Դե, լավ, նոր մարմին է, իրերին նայելու նոր ձև»: Բայց այս ֆոտոսեսիայի ավարտից հետո ինձ այնքան վստահ և ուժեղ զգացի: Ես տեսա, որ լավ տեսք ունեմ, ինձ լավ եմ զգում: Ես մայր եմ և սա իմ նոր մարմինն է»,- կիսվել է Գրեմը:
Պետք է նշել, որ ամուսինն արդեն ունի նորաձևության լուսանկարիչ աշխատելու փորձ: Նա լուսանկարչի հմտություններին ստիպված եղավ տիրապետել պանդեմիայով պայմանավորված մեկուսացման ժամանակ. Ջասթինը դարձավ այն լուսանկարի հեղինակը, որը հայտնվեց Harper՝s Bazaar բրիտանական հրատարակության հուլիսյան համարի շապիկին: Այնուամենայնիվ, Էրվինը ոգեշնչում դեռ փորձում է գտնել ավելի փորձառու վարպետներից:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։