Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

62-ամյա մոդելը բացահայտել է իր գրավչության գաղտնիքները

12.06.2020

62-ամյա կինը, որին երիտասարդները հաճախ են հրավիրում  ժամադրության, բացահայտել է իր գրավչության գաղտնիքը:

Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ծնված Շեյլա Քիսն ապրում է Բալիում: Կինը սկսել է առողջ ապրելակերպ վարել և սպորտով զբաղվել 32 տարի առաջ՝ իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո:

40 տարեկանում նա սկսել է զբաղեցրել ծանրամարտով և այդ օրվանից մարզվում է օրական երկու ժամ ՝ շաբաթական վեց օր: 49 տարեկանում նա իր համար հայտնաբերել է բիկրամ յոգան և դրանով զբաղվել 13 տարի շարունակ, դադարեցնելով միայն Բալի տեղափոխվելուց հետո: Մինչև 60 տարեկանը, Քիսը Ավստրալիայում որպես մոդել էր աշխատում: Այս փորձը նրա մոտ ինքնավստահություն է զարգացրել։

600x580

«Ամենից շատ ես սիրում եմ բեմահարթակը: Ինձ հարմարավետ եմ զգում հանդիսատեսի առջև: Միշտ էլ հետաքրքիր է հագնել նորաձև հագուստ: Դրանք կարող են քո ոճով չլինել, բայց դուք պետք է անցնեք այնպես, կարծես հավանում եք: Ինքս ինձ միշտ հիշեցնում եմ, որ ինձ վճարում են, որպեսզի իրը լավ տեսք ունենա, և չեն խնդրում, որ գնեմ այն»,-ասում է Շեյլան:

600x580

Քիսն պատմում է, որ երբեք չի սիրել կալորիաներ հաշվել և իրեն թույլ է տվել ուտել սրտի ուզածը: «Ես ոչ մի սննդային հավելում կամ սպիտակուց չեմ ընդունում և բոլոր անհրաժեշտ նյութերը ստանում եմ սննդից: Ես չեմ կարող արտահայտել, թե որքան հիանալի է ուժեղ և առողջ զգալը, երբ արդեն շուրջ 60 տարեկան ես, - նշել է մոդելը: - Երբեք չեմ կենտրոնացել իմ քաշի վրա և չեմ կշռվել, բայց փորձել եմ մարմինս պահել լավ մարզավիճակում: Ես նիհար մարմինն առողջ չեմ համարում: Ավելի շատ կգերադասեի սպորտային, ձիգ տեսք ունենալ»:

600x580

Նա չի դադարում սպորտով զբաղվել, անգամ՝ ճանապարհորդելիս: «Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք շատ ենք ճանապարհորդում, և մարզասրահ այցելելու հնարավորություն չունեմ, այնուամենայինվ, քայլում եմ կամ վազում, հանտելների փոխարեն շշերի մեջ ավազ եմ լցնում»,-ասում է Բալիի բնակիչուհին:

600x580

Քիսը նշել է, որ երիտասարդ երկրպագուները, որոնք 20 տարեկան են, Instagram-ում իրենց դրսևորում են այնպես, կարծես դա Թինդերն է, և իրեն հրավիրում են ժամադրությունների: Կինը չի արձագանքում նման հաղորդագրություններին և ջնջում է դրանք:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 10681 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1717 անգամ
27.10.2026
Դիտվել է 297 անգամ
28.10.2026
Դիտվել է 238 անգամ
29.10.2026
Դիտվել է 161 անգամ
30.10.2026
Դիտվել է 63 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster