Մեծ Բրիտանիայի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կարճ կիսաշրջազգեստը կարելի է համարել բոլոր ժամանակների ամենապահանջված նորաձևության իրը:
Daily Star-ի հաղորդմամբ՝ մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ առավել հիշվող թրենդներն են եղել' կարճ կիսաշրջազգեստը, փոքրիկ սև շրջազգեստը, ջինսե բաճկոնը, պլատֆորմով կոշիկները, լայնացող տաբատը և կաշվե հեծանվորդի բաճկոնը: Ընդ որում, գրեթե յուրաքանչյուր պատասխանի դեպքում հարցվածները հիշատակել են կարժ կիսաշրջազգեստը: Վերջինս առկա է 12-ից 20 տարեկան գրեթե բոլոր բրիտանացի կանանց ու աղջիկների զգեստապահարանում։
Մարդիկ չեն մոռացել նաև 1960-ականների ոճով նախշապատկերներով վերնաշապիկների, 1920-ականների ոճով շրջազզգեստների մասին, իսկ տղամարդկանց և կանանց շրջանում ամենաշատ ժողովրդականություն է վայելում ջինսե հագուստը:
Հարցվածներից շատերը նաև նկատել են, որ ժամանակակից նորաձևությունն ավելի ու ավելի է ներառում հին թրենդների նմուշները:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26 «ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22 Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32 63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: