Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2020 թ․

18.05.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Խոյ

Ստիպված կլինեք շատ ժամանակ հատկացնել տնային գործերին: Բայց ժամանակահատվածի ավարտին դուք մաքուր սրտով կուրախանաք ձեր հաջողություններով։ Զգույշ եղեք օգնություն առաջարկող մարդկանց հետ: Հնարավոր է՝ նրանք դա անում են ոչ անկեղծորեն: Պարտքով փող մի վերցրեք. այն վերադարձնել դուք շատ շուտ չեք կարող:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Ցուլ

Որոշ գործեր իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար հարկավոր է համբերություն: Դժվար կլինի այն Ցուլերի համար, ովքեր տառապում են գլխացավից կամ ստամոքսի խանգարումից: Դեղերից խուսափել հնարավոր չի լինի: Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, ձեզ ավելի լավ կզգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Երկվորյակ

Դուք հնարավորություն կունենաք օգնելու շրջապատի մարդկանց: Օգտվել դրանից, թե ոչ՝ կախված է ձեզանից: Պլանավորեք կարևոր գործեր: Հավանական է, որ ամեն ինչ հաջող կլինի: Փողի իմաստով դեռ հեշտ չի լինի, ստիպված կլինեք ձգել գոտին: Մի անհանգստացեք, դա երկար չի տևի: Հետաձգեք ձեր մեծ ծախսերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Խեցգետին

Բազմաթիվ մեծ գործեր են ձեզ սպասում առաջիկա օրերին: Դրանք դժվար չեն լինի, բայց անհանգստություններ շատ կբերեն: Զգույշ եղեք, հատկապես՝ ճանապարհներին: Հիմա լավ գործեր անելու ժամանակն է: Ինչ էլ որ անեք, լիարժեք կվերադառնա ձեզ: Հատկապես օգնության են սպասում ձեր ծնողները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Առյուծ

Այս ժամանակահատվածում դուք կարող եք սկսել ինչ-որ նոր բան, ձևավորել նոր դրական սովորություն: Հիմա նպատակահարմար է նոր լավ ընկերներ ձեռք բերել: Մի մերժեք ձեր ստացած ոչ մի հրավեր: Ձեզ անսպասելի հանդիպում է սպասվում, զգոն եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Կույս

Առաջին տեղում ձեզ համար կլինի աշխատանքը: Դա վատ չէ. դուք կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքուվ: Բայց մի մոռացեք նաև ընտանիքի մասին, հակառակ դեպքում, ձեր ամուսինը կարող է նեղանալ: Հետևեք ձեր խոսքերին, հատկապես՝ գործընկերների հետ զրույցներում: Նրանց քիչ պատմեք ձեր անձնական կյանքի մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Կշեռք

Զգուշորեն ընտրեք նրանց, ում հետ շփվելու եք այս ժամանակահատվածում: Յուրաքանչյուրը կարող է ներազդել ձեզ վրա: Սիրելիի հետ հարաբերություններում փորձեք լինել ավելի մեղմ, բարեհամբույր: Հպարտությունն ու մեծամտություն այժմ անտեղի են: Ավելի շատ զբոսանեք մաքուր օդում և հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Կարիճ

Ժամանակաշրջանն անկայուն է. այսօր կարող եք պարգև ստանալ, իսկ վաղը՝ հիասթափություն ապրել։ Ամեն ինչ ընդունեք երախտագիտությամբ, այդ դեպքում հեշտությամբ կհաղթահարեք այս ժամանակահատվածը: Այժմ կարող եք բարեգործությամբ զբաղվել. այն ձեզ կհատուցվի: Ի դեպ, շաբաթվա վերջում ակնկալեք նյութական պարգև:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Աղեղնավոր

Ձեզ սպասում է անմոռանալի ժամանակաշրջան: Կլինեն շատ հաճելի հանդիպումներ, միջոցառումներ, որոնց ձեզ անպայման կհրավիրեն: Եվ, վերջապես, բարձր կլինի նաև ձեր տրամադրությունը: Բաց մի թողեք լավագույն առաջարկը: Սկզբում դա ձեզ համար ռիսկային կթվա, բայց այս անգամ կարող եք և ռիսկի դիմել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Այծեղջյուր

Դուք կարող եք հուզական կայունության պակաս զգալ: Տրամադրությունը կփոխվի ամեն օր, եթե ոչ՝ ամեն ժամ: Իրավիճակը կփրկի ցանկացած ստեղծագործական գործունեությունը: Կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Մի անտեսեք կասկածելի ախտանիշները, ստուգվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը. Ջրհոս

Անձնական կյանքում ստիպված կլինեք բարդ ընտրություն կատարել' հեռանա՞լ, թե՞ մնալ: Լսեք ձեր սիրտին, ոչ թե ձեր ընկերներին: Այդ դեպքում դուք չեք սխալվի: Պարտքերը, որոնք կարող եք մարել այս ժամանակահատվածում, չեն ազդի ձեր բյուջեի վրա: Այնպես որ, ավելի լավ է դա անել հիմա, մանավանդ, որ ֆինանսները թույլ են տալիս:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 18-24-ը․ Ձկներ

Ժամանակն է վերլուծել ձեր սեփական սխալները և համապատասխան եզրակացություններ անել: Դա ապագայում ձեզ կօգնի: Այժմ կարող եք պլանավորել ձեր արձակուրդը և տոմսեր պատվիրել. այդնես հնարավոր կլինի խնայել: Խնդիրներ կառաջացնեն տարեց հարազատները, նրանց նկատմամբ հատուկ խնամք կպահանջվի:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 4848 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 344 անգամ
17.04.2024
Դիտվել է 264 անգամ
18.04.2024
Դիտվել է 200 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 53 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster