Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ուղիղ մազերի նորաձև սանրվածքներ` ցանկացած տարիքի կանանց համար

06.05.2020

Այսօր մենք ձեզ կպատմենք 2020-ի ամենատարածված սանրվածքների մասին, որոնք աներևակայելիորեն պահանջված են ամբողջ աշխարհի կանանց շրջանում:

Բոլորը գիտեն, որ նույնիսկ, եթե կինը սովորական հագուստ է կրում, ապա գեղեցիկ և հետաքրքիր սանրվածքը հեշտությամբ թույլ է  տալիս նրան շքեղ տեսք ունենալ: Հենց այդ պատճառով, կերպարի ստեղծման ժամանակ դիզայներները խորհուրդ են տալիս շեշտը դնել սանրվածքի վրա:


2020 թվականին արդիական կլինեն ուղիղ մազերը՝ տարբեր երկարություններով: Կանայք, ովքեր ունեն գանգուր մազեր, այժմ փորձում են ուղղել իրենց մազերը՝ օգտագործելով արդուկներ և տարբեր միջոցներ:

600x580

600x580

Աշխարհում տարածված են հստակ գծերը: Երբ շրջապատողները նայում են ձեր մազերին, նրանց մոտ պետք է փափուկ հոսող մետաքսի տպավորություն ստեղծվի, իսկ մազերը պետք է կատարյալ կերպով հարթ լինեն:

600x580

Երկար ուղիղ մազեր

Այս սանրվածքը 2020-ին ամենատարածվածն է: Մազերը ուղղվում են կերատինով, կտրվածքն՝ ուղիղ, բնական գույնi, որը լրացվում է «շատուշով» կամ «օմբրեով»: Այս դեպքում մազերի երկարությունը պետք է լինի ոչ պակաս, քան մինչև թիակները:

600x580

Համարվում է, որ այս տարվա համար ճակատի մազափունջը նորաձև չէ: Բայց այստեղ ավելի լավ է անհատական մոտեցում ցուցաբերել: Եթե  դեմքի կառոցվածքը պահանջվում է ճակատի մազափունջ, ապա ավելի լավ է այն թողնել: Ուղիղ և խիտ՝ մինչև հոնքերը հասնող:

600x580

Այն դեպքում, երբ գծապատկերները դադարում են հետաքրքիր լինել, արժե օգտագործել հավասարեցված տարբերակները: Այն հատուկ խնամք չի պահանջում, իսկ դեմքը կունենա ավելի մեղմ և երիտասարդ տեսք:

600x580

Կարճ մազեր

Այսպիսի երկարության համար առաջին տեղերը գրավում են «կառե», «բոբ» և «պիքսի» սանրվածքները: Այս սանրվածքները վաղուց արդեն նորաձև են և դժվար, թե մոտ ապագայում որևէ բան փոխվի:

600x580

600x580

Միջին երկարության մազեր

Կանայք, որոնց մազերը հասնում են մինչև ուսերը, նախընտրում են ասիմետրիկ բոբը կամ կառեն:

600x580

Այս տարվա համար ոճային կերպարն ավարտական դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել բարդ գունավորում: Նորաձև են մեղրի երանգը և բաց շագանակագույնը:

600x580

Այս տարին պետք է լինի շատ տարբեր և պայծառ: Կարևոր է հիշել, որ սանրվածքից բացի, պետք է ունենալ լավ տրամադրություն և ժպիտ: Հենց դրանք կօգնեն կնոջը պարզապես հիանալի տեսք ունենալ:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 9229 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 411 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster