Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2020 թ․

30.03.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Խոյ

Ոչ հեշտ ժամանակաշրջան է սպասվում ձեզ, բայց դրա ավարտին կստանաք հաճելի պարգևատրում: Աջակցության համար այժմ ավելի լավ է դիմել ընտանիքի անդամներին, քան ընկերներին: Պլանավորած ծրագրերից մի քանիսը կձախողվեն: Շուտով կհասկանաք, որ դա ի օգուտ էր:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Ցուլ

«Ամեն փայլուն բան չէ, որ ոսկի է»,-մի մոռացեք սրա մասին այս շաբաթ: Չարժե վստահել այն մարդկանց, ում հետ վերջերս եք ծանոթացել, նրանց հարցով սխալվելու վտանգ կա: Ընտանիքում կարող են ժամանակավոր վեճեր լինել: Փորձեք վերահսկել ինքներդ ձեզ և չթեժացնել իրավիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Երկվորյակ

Մի շտապեք որևէ որոշում կայացնել և թույլ մի տվեք, որ ուրիշներն ազդեն ձեզ վրա: Հիմա կարևոր է սառը գլխով գործել: Ժամանակահատվածը բարենպաստ է կուտակված առօրյա գործերն ավարտելու համար: Նվիրեք դրանց աշխատանքային օրերը, իսկ հանգստյան օրերն անցկացրեք ընտանեկան ջերմ շրջապատում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Խեցգետին

Ժամանակահատվածը բարենպաստ է ինքնազարգացման համար: Հիմա հնարավոր և անհրաժեշտ է կրթություն ստանալ, բիզնես բացել, գործեր սկսել: Մի վախեցեք հնարավոր ֆինանսական խնդիրներից. հաջողությունն այս հարցում ձեր կողմից կլինի: Ձեզ սպասում է ճակատագրական ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Առյուծ

Վերջապես գարնանային տրամադրություն կունենաք: Մտահոգվելու առիթները կնահանջեն, իսկ հարցերը, որոնք անլուծելի էին թվում, իրենք իրենց կլուծվեն: Փորձեք այժմ աշխատել համախոհների թիմով, և չեք զղջա դրա համար: Միայնակ, դուք չեք կարողանա հասնել բարձր արդյունքների:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Կույս

Դժվարին աշխատանքներն ավելի լավ է հետագձհեք, հակառակ դեպքում ձեր ուժերը չեն բավականացնի: Փորձեք հանդիպել ընկերների հետ: Ընտանեկան հարաբերություններում գլխավորի դերը զիջեք ձեր երկրորդ կեսին: Ստեղծագործ մարդկանց համար ներշնչման շրջան կլիինի՝ օգտագործեք այն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Կշեռք

Դեռևս չարժե որևէ ծավալուն նախագիծ սկսել, ինչպես նաև ապագայի պլաններ կազմել: Հանգիստ շունչ քաշեք։ Հանգստանալու ժամանակահատված է. սա այն շրջանն է, երբ դուք պետք է արգելակեք և լավ հանգստանաք: Եթե ցանկանում եք ընտանի կենդանի պահել, ապա սկսեք դա այս շաբաթվանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Կարիճ

Ռոմանտիկ ժամանակաշրջան է սպասում ձեզ: Սիրելին կզարմացնի նախաձեռնողականությամբ և ակտիվությամբ. համարձակորեն տրվեք նրան: Աշխատանքի ընթացքում կարող եք դեմ պայքարել: Մի ներգրավվեք շոուի մեջ, հանգիստ եղեք, հոգ տանրեք ձեր անմիջական պարտականությունների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Աղեղնավոր

Էներգետիկ հզոր օր է սպասում ձեզ մարտի 30-ին: Կարևոր հանդիպումները պլանավորեք հենց այդ օրը: Մինչև շաբաթվա վերջ փողի հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ, բայց ամեն ինչ շտկելի է, եթե ժամանակն ավելորդ չծախսեք: Զգույշ եղեք. վնասվածքներ ստանալու մեծ ռիսկ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Այծեղջյուր

Ընտանեկան հարաբերություններն այն են, որոնց վրա այժմ պետք է կենտրոնանաք: Ավագ սերնդի հետ փոխազդեցությունը կարող են բարդ և լարված լինել: Ճկունություն դրսևորեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն: Աշխատանքի վայրում ղեկավարները կգնահատեն ձեր աշխատանքը. հնարավոր է, որ պարգևատրում ստանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը. Ջրհոս

Կատարյալ ժամանակաշրջան է ցանկացած բանակցությունների և լուրջ որոշումների համար: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում: Կարևոր է, որ լավ տեսք ունենաք: Դրա համար կարող եք նաև մարզվել: Որոշ ընկերների հետ հնարավոր են անհամաձայնություններ։ Մի սրեք իրավիճակը. ժամանակ տվեք, ամեն ինչ կհարթվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը․ Ձկներ

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներն այս օրերին կկարողանան հաջողության հասնել: Եղեք աշխատասեր և համառ, որպեսզի ձեզ նկատեն: Անձնական կյանքում հնարավոր են հիասթափություններ, բայց աստղերը լավատեսություն են ներշնչում. ամեն ինչ լավ կլինի: Մի փակվեք ինքներդ ձեր մեջ և միայնակ մի մնացեք:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9145 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1895 անգամ
27.10.2026
Դիտվել է 429 անգամ
28.10.2026
Դիտվել է 366 անգամ
29.10.2026
Դիտվել է 309 անգամ
30.10.2026
Դիտվել է 258 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster