Շատերը հավանաբար կարծում են, որ ամերիկացի Սինդի Ջեքսոնը, ով 52 պլաստիկ վիրահատություն և կոսմետիկ ընթացակարգեր է իրականարել, կորցրել է մարդկային դեմքը: Իրականում նա բավականին բնական տեսք ունի:
2011 թվականին ամերիկացի Սինդի Ջեքսոնը ռեկորդ սահմանեց ՝ դառնալով դեմքն ու մարմինը փոխող 52 վիրահատություն և կոսմետիկ ընթացակարգեր իրականացրած կին: Այդ պահից մինչ օրս (համենայնդեպս՝ պաշտոնապես) այդպիսի «հերոսությունների» մասին ոչ մի կին չի հայտարարել։
63-ամյա Սինդին երկու անգամ ենթարկվել է աչքի վիրահատության, փորձել է լիպոսակցիա և բոտոքս, շտկել է կզակը և քիթը, մեծացրել է շրթունքներն ու կրծքը, ու այդ ամենը՝ կենդանի Բարբի դառնալու համար: Ջեքսոնին ոգեշնչում էր նաև ֆրանսիրացի դերասանուհի Բրիջիդ Բարդոյի կերպարը։ Եվ չնայած, այս խիզախ կինը 100 հազար դոլար է ծախսել մանիպուլյացիաների վրա, դրանք վաղուց արդեն փոխհատուցվել են. նա հիմնել է գեղագիտական խորհրդատուների միջազգային ասոցիացիան, գրել է երկու գիրք՝ իր վերափոխումների մասին և բոլորին հետաքրքրող խորհուրդներ է տալիս պլաստիկ վիրաբուժության ու ինքնաբարելավման վերաբերյալ: Բնականաբար, այս ամենը վճարովի. Ջեքսոնի մեկ անձնական ժամն արժի 570 դոլար:
Ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում մի անգամ Սինդին ասել է, որ ինքը երբեք չի ցանկացել լինել համաշխարհային սենսացիա և դառնալ պլաստիկայի երկրպագուների առաջնորդը, այլ պարզապես ցանկանում է ավելի լավ տեսք ունենալ:
Սինդիի անինքնավստահությունը ծնվել է այլոց մեկնաբանություններից հետո: Օրինակ, երբ նա 14 տարեկան էր, մի տղա ասաց. «Սինդի, երբ ժպտում ես, քո քիթն ու կզակը գործնականում միաձուլվում են»: Առաջին շտկիչ գործողություններից հետո նա անցավ հակատարիքային ընթացակարգերին՝ իր «երիտասարդ հոգուն» արտաքնապես համապատասխանելու համար:
Չնայած շիկահերի դրական տրամադրվածությանը, շատ բժիշկներ խորհուրդ են տալիս չկրկնել նրա բազմաթիվ «հաջողությունները» և հատկապես չփորձել աստղերին նմանվել պլաստիկ վիրահատությունների միջոցով:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։