Ջիգարխանյանի նախկին կինը բաժանվել է հերթական տղամարդուց
21.11.2019
Oրերս Ռուսաստանի շոու-բիզնեսի ամենավառ զույգերից մեկը հանդես եկավ կարեւոր մի հայտարարությամբ․ Պրոխոր Շալյապինը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել են բաժանվել:
Նշենք, որ Պրոխորի և Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փոխհարաբերությունների վերաբերյալ հանրության շրջանում միշտ եղել են բազմաթիվ լուրեր և շահարկումներ: Բայց առաջին խոսակցությունները, այն մասին, որ աստղային զույգի հարաբերություններում ինչ-որ բան չի ստացվում՝ սկսվեցին այս ամառ: Եվ ահա, «Իրականում» հաղորդման հեռարձակման ժամանակ նրանք հայտարարեցին բաժանման մասին:
Բաժանման ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն: Խոսակցություններ կան, որ պատճառը մեկ այլ կնոջից Շալյապինի որդու ծննդյան լուրն էր: Արտիստների ընկերներն ասում են նաև, որ Վիտալինան ևս արդեն գտել է Պրոխորին փոխարինողին:
Տատյանա Գրուզդևան, ում հետ Պրոխորովը հանդիպում էր երկու տարի առաջ, ասել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել տղայի նախաձեռնությամբ: Նա նաև պնդել է, որ Վիտալինան անընդհատ խաբել և դավաճանել է Շալյապինին:
Իր խոսքերը հաստատելու համար Գրուզդևան նույնիսկ լուսանկար ցույց տվել, որում Վիտալինան դահլիճում է՝ մի անծանոթ տղամարդու հետ: Ի պատասխան Ռոմանովսկայան ասել է, որ ստիպված է եղել մեկ ուրիշի հետ գնալ, քանի որ Պրոխորը թատրոն չի սիրում, իսկ լուսանկարում նրա հետ իր մտերիմ ընկերն է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3735 անգամ
Читать на русском
|