Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետը՝ երևանյան բեմում․ մեզ մոտ՝ սառույցը կոտրվեց

16.11.2019

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը հարստացավ ևս մեկ ներկայացմամբ․ նոյեմբերի 12-ին և 16-ին կայացան Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերաները։

Հայ հանդիսատեսն առաջին անգամը չէ, որ հնարավորություն ունեցավ դիտելու ռուսական կայսրուհի Աննա Յոհանովնայի կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերը պատկերող ներկայացումը․ անցյալ տարի բալետը երեւանյան բեմում կատարվեց Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ։

600x580

600x580

Եկատերինա Միրոնովայի եւ Ալեքսանդր Սոմովի սցենարով եւ խորեոգրաֆիայով բեմադրված ներկայացման հայկական տարբերակի փոխադրող բալետմայստերներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը եւ Սոնա Առուստամյանը, փոխադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

600x580

600x580

Երկու գործողությամբ բալետի գլխավոր դերերը մարմնավորել են Ռուբեն Մուրադյանը եւ Մերի Հովհաննիսյանը՝ առաջին կազմում, ինչպես նաեւ Սեւակ Ավետիսյանը եւ Սյուզի Փիրումյանը՝ երկրորդում: Ներկայացումների ընթացքում երկու կազմերն էլ հնարավորություն ունեցան ներկայանալու հանդիսատեսին՝ արժանանալով վերջինիս ջերմ ընդունելությանը։

600x580

600x580

«Ներկայացումը հագեցած է պալատական ճոխ հանդիսություններով, ինչը բեմական առումով հնարավորություն է ընձեռել պատկերել շքեղ և գունագեղ տեսարաններ,-ladynews.am-ին ասաց բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը։-Երկօրյա ներկայացումները վկայեցին, որ այն մեծ հետաքրքրությամբ ու խանդավառությամբ է ընդունվում թե պատանի ու երիտասարդ, թե մեծահասակ հանդիսատեսների կողմից»։

600x580

600x580

Ի դեպ, հեղինակի ցանկությամբ բալետի երևանյան բեմադրության մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Ներկայացման ընթացքում օգտագործվում են տեսպատկերներ, ներառված են վոկալ կատարումներ: Իսկ դրամատիկ վերջաբանը փոխարինվել է դրական վերջաբանով։ Սառցե դղյակում համտարած սառածության պայմաններում սիրահար զուգի փոխադարձ ջերմ զգացմունքները ստիպում են սառույցին կոտրվել, ու շուրջբոլորն ամեն ինչ վերակենդանանում է՝ հաստատելով սիրո անմահ ուժը։

600x580

600x580

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1533 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

50-ամյա Նաոմի Քեմբելը մետրոյով երթևեկել է ամբողջովին մերկ

08.07.2020
Նաոմի Քեմփբելը իրավունք ունի հպարտանալու իր կազմվածքով։ Սա քաջ գիտակցելով՝ սուպերմոդելը սիրում է մերկ լուսանկարվել:

Ինչ կլինի մարմնի հետ, եթե դադարեք կրծկալ կրել

18.06.2020
Քչերը գիտեն, որ կրծկալից հրաժարվելը կարող է էական ազդեցություն ունենալ կանանց առողջության վրա:

Նորաձևության մասնագետները որոշել են բոլոր ժամանակների ամենապահանջված իրը

04.06.2020
Մեծ Բրիտանիայի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կարճ կիսաշրջազգեստը կարելի է համարել բոլոր ժամանակների ամենապահանջված նորաձևության իրը:

Ռիհանան անձամբ է ներկայացրել ներքնազգեստի իր ապրանքանիշը

02.06.2020
Ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում Ռիհանան արդեն ապացուցել է, որ ոչ միայն լավ երգում է, այլև հաջողություններ է գրանցում նորաձևության մեջ:

Կատարյալ կազմվածք․ ինչպիսին են այն տեսնում կանայք և տղամարդիկ

28.05.2020
Հետաքրքիր է, որ կանայք արտաքին տեսքի առումով շատ ավելի քննատատաբար են մոտենում իրենք՝ իրենց և միմյանց:

6 բան, որոնց մասին վարսահարդարները չեն ասում, բայց կարևոր է իմանալ

14.05.2020
Որպեսզի իսկապես երկար և գեղեցիկ մազեր ունեք, հարկավոր չէ դրանք կտրել այդքան հաճախ, որքան գրում են գունազարդ ամսագրերում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1548 անգամ
08.07.2020
Դիտվել է 433 անգամ
07.07.2020
Դիտվել է 425 անգամ
09.07.2020
Դիտվել է 281 անգամ
10.07.2020
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster