«ՆԵ»-ի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն նվիրված է Երևանին
05.11.2019
Քաղաքամայր Երևանի 2801 ամյակին է նվիրված «ՆԵ» ապրանքանիշի եղունգների լաքերի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն, որը ներառում է տասներկու երանգ։
Սա «ՄԵՆՕԿ» ընկերության նվերն է Էրեբունի-Երևանին և կրում է «Գույների քաղաք» խորագիրը։
«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժի հաղորդմամբ՝ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել ոչ միայն երանգների ստացման, այլ նաև դրանց անունների ընտրության հարցում։ «Բուսաբանականի գույՆԵրը», «Մարզահամերգային համալիր», «Ազատության հրապարակ», «Եթերում ԵրևանՆԵ», «Մայր Հայաստան», «Հայկի զավակ», «Թումանյանի այգի», «Հայրենիք կինոթատրոն» և համանման անուններից յուրաքանչյուրը խորհրդանշում է մայրաքաղաքի այս կամ այն համայնքին բնորոշ վայր կամ հուշարձան։
««ՆԵ» ապրանքանիշի եղունգի լաքերն ու խնամքի միջոցներն իրենց տեսակի մեջ լինելով եզակի Հայաստանում, հասցեագրված են հենց ներքին սպառողին։ Էրեբունի-Երևանին ձոնված շարքն առաջինն է այն հավաքածուների թվում, որոնք հետագայում մտադիր ենք նվիրել մեր երկրի տարբեր մարզերին՝ նոր գույներին տալով տվյալ տարծաշրջաններին բնորոշ անուններ»,-նշել է «ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Եղիա Մկրտչյանը։
Դիտվել է 2616 անգամ
|