Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«ՆԵ»-ի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն նվիրված է Երևանին

05.11.2019

Քաղաքամայր Երևանի 2801 ամյակին է նվիրված «ՆԵ» ապրանքանիշի եղունգների լաքերի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն, որը ներառում է տասներկու երանգ։

Սա «ՄԵՆՕԿ» ընկերության նվերն է Էրեբունի-Երևանին և կրում է «Գույների քաղաք» խորագիրը։

«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժի հաղորդմամբ՝ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել ոչ միայն երանգների ստացման, այլ նաև դրանց անունների ընտրության հարցում։ «Բուսաբանականի գույՆԵրը», «Մարզահամերգային համալիր», «Ազատության հրապարակ», «Եթերում ԵրևանՆԵ», «Մայր Հայաստան», «Հայկի զավակ», «Թումանյանի այգի», «Հայրենիք կինոթատրոն» և համանման անուններից յուրաքանչյուրը խորհրդանշում է մայրաքաղաքի այս կամ այն համայնքին բնորոշ վայր կամ հուշարձան։

600x580

««ՆԵ» ապրանքանիշի եղունգի լաքերն ու խնամքի միջոցներն իրենց տեսակի մեջ լինելով եզակի Հայաստանում, հասցեագրված են հենց ներքին սպառողին։ Էրեբունի-Երևանին ձոնված շարքն առաջինն է այն հավաքածուների թվում, որոնք հետագայում մտադիր ենք նվիրել մեր երկրի տարբեր մարզերին՝ նոր գույներին տալով տվյալ տարծաշրջաններին բնորոշ անուններ»,-նշել է «ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Եղիա Մկրտչյանը։

 

600x580

600x580

600x580

600x580

Դիտվել է 1580 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Զգայական նորույթ Ջենիֆեր Լոպեսից․ «In The Morning»

28.11.2020
Ամերիկացի աստղը ներկայացրել է նոր հոլովակ՝ «In The Morning» երգի հիման վրա։ Երգում Ջենիֆեր Լոպեսը դիմում է իր սիրեցյալին և կոչ անում ապացուցել իր զգացմունքների ուժը:

Ալյոնա Կրավեցը որոշել է Արմեն Ջիգարխանյանի երեխային լույս աշխարհ բերել

24.11.2020
35-ամյա ռուս դերասանուհի, մոդել և երգչուհի Ալյոնա Կրավեցը հայտարարել է, որ պատրաստ է լույս աշխարհ բերել նոյեմբերի 14-ին մահացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երեխային:

Հայտնի է տարվա կինը

21.11.2020
Ամերիկուհի ռեփեր Քարդի Բին ճանաչվել է տարվա կին՝ Billboard երաժշտական ամսագրի վարկածով։

Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել

18.11.2020
Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան:

17-ամյա այս աղջկա ոտքերը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում

11.10.2020
ԱՄՆ-ի տասնյոթամյա բնակչուհի Մակի Կարին ամեն տարի ցատկային աճ էր արձանագրում, ինչը նրան թույլ է տվել պատանեկան տարիքում հասնել 208,28 սանտիմետր հասակի:

2020-ին օդից արված լավագույն լուսանկարները

07.10.2020
Իտալիայում որոշվել են 2020թ․ օդից արված լավագույն լուսանկարները՝ Siena Drone Awards 2020։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-12-2020 10:30
Ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապպարը կդառնա ՉԼ պատմության առաջին կին-մրցավարը, որը խաղ կդատի։ Ֆրապպարը նշանակում է ստացել «Յուվենտուս»-«Դինամո» Կիև խաղին։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ կանայք երբեք չեն աշխատել տղամարդկանց Չեմպիոնների լիգայի խաղերին։
01-12-2020 10:24
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Օրոր» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
01-12-2020 10:18
SARS-CoV-2 կորոնավիրուսը քթի միջոցով կարող է ուղեղի մեջ ընկնել, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում: Այս բացահայտումը կօգնի բացատրել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում նյարդաբանական ախտանիշների առաջացումը եւ գտնել դրանց դեմ պայքարի ձեւը:
01-12-2020 07:41
32-ամյա երգչուհի Ռիհաննայի և 32-ամյա ռեփեր A $ AP Rocky-ի սիրավեպի մասին ամիսներ շարունակ շրջանառվող լուրերից հետո, աստղերին մոտ կանգնած աղբյուրը վերջապես հաստատե է, որ նրանք հանդիպում են:
01-12-2020 07:36
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվել է 3000 տարեկան մի ուլունք: Այս մասին հայտնել է The Jerusalem Post- ը: Ինը տարեկան Բենիամին Միլտը գտել է փոքրիկ, ծաղկաձեւ գլան՝ բաղկացած չորս փոքրիկ ոսկե գնդիկներից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ․

01.12.2020
Դեկտեմբերին ստիպված կլինեք սովորել, թե ինչպես հավասարակշռել աշխատանքը և անձնական կյանքը:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.11.2020
Դիտվել է 880 անգամ
01.12.2020
Դիտվել է 534 անգամ
26.11.2020
Դիտվել է 504 անգամ
25.11.2020
Դիտվել է 501 անգամ
27.11.2020
Դիտվել է 427 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster