Պետք չէ տառապել, եթե ձեր աշխատանքը պահանջում է խիստ դրես-կոդ։ Վերցրու աստղերից մի քանի հնարք և բաղադրիչ, ովքեր գիտեն, թե ինչպես համադրել խիս ու հմայիչ ոճերը։
Այս տարի տաբատով կոստյումները նորաձևության սիրահարների զգեստապահարանի պարտադիր իրն են։ Եվ եթե գործնական հանդիպման համար այն կատարյալ է, ապա ինչպե՞ս վարվել ռոմանտիկ զբոսանքի կամ հյուր գնալու պարագայում։ Կարելի՞ է պահպանել նրբություն ու կանացիություն հագուստով, որը համապատասխանում է գործնական դրես-կոդին։ Աստղային գեղեցկուհիները սեփական օրինակով են ցույց տալիս, որ հնարավոր է՝ այն էլ ինչպես։
Հայտնիներն ավելի հաճախ կրում են ազատ ձևվածքի կոստյումներ, որոնք թեթև են նստում մարմնի վրա, սակայն ընդգծում են կուրծքը, օրինակ, խորը դեկոլտեով։
Կոստյումի հետ աստղերը կրում են պարզ դետալներ՝ միագույն կորսետներ, սպիտակ ֆուտբոլկա կամ վերնաշապիկ։ Ոմանք խիզախ ընտրություն են անում և մի փոքր մերկանում, որն, իհարկե, հարիր չէ խիստ դրես-կոդին, սակայն լիովին համապատասխան է երեկոյի համար։
16-07-2026 10:13 Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
16-07-2026 03:18 Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Ըստ բժշկների՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ։
16-07-2026 01:24 Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը այս ամառը իսկապես թեժ է դարձնում. նա լուսանկարվել է Playboy-ի շապիկի համար: Այս լուսանկարահանումը նրա առաջին համագործակցությունն է հայտնի տղամարդկանց ամսագրի հետ: Աստղին լուսկարահանումերին պատրաստոլ է ոճաբան Լանա Ջեյ Լաքին:
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին: