Քիմ Քարդաշյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել հայաստանյան այցից
13.10.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է սոցցանցերում լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած իր այցելությունից։
Լուսանկարներից մեկում Քիմը ցուցադրել է բոլոր այն զգեստները, որոնք կրել է հայաստանյան այցի ընթացքում։
Իր երկրպագուներին աստղը ներկայացրել է այն հանդրձանքը, որոնցով այցելել է Մայր Աթոռ, Գառնու տաճար, ռեստորան, տեխնոլոգիական համաժողովին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքին:
Արդեն հաղորդել ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը, ինչպես նաև Քիմի կրտսեր երեխաները՝ չորս ամսական որդին՝ Փսալմը, 3-ամյա որդին՝ Սենթը և մեկուկես տարեկան Չիկագոն, այցի ընթացքում մկրտվել են Էջմիածնում: Դիտվել է 2056 անգամ
|