Նորաձև են «բալով շրթունքները»
27.09.2019
Սա սելֆիի կամ մրգով լուսանկարվելու համար կեցվածք չէ, այլ նոր թրենդ՝ կոսմետոլոգիայում։
«Բալով շրթունքներ»՝ հենց այսպես են կորեացի կոսմետոլոգները կոչել սրսկման նոր տեխնիկան։ Սրա էությունն այն է, որ չեն մեծացվում շուրթերն ամբողջությամբ, այլ զանգված է ավելացվում մեջտեղում, Կուպիդոնի կամարը (վերին շրթունքի բլրակը) դարձնելով ավելի ընդգծված։
Ասիացիների մտահղացմամբ՝ բերանն այս պարագայում ունենում է իրար կողք դրված երկու բալ՝ հատված ընձյուղներով (վերջիս նկատի ունեն այն հատվածները, որոնք մնացել են առանց մշակման)։
Կորեացիները, ովքեր խելքահան են լինում տիկնիկների և երեխաների դեմքերից (այստեղից էլ դիմահարդարման մի շարք եղանակներ՝ քթին և այտերին արտահայտիչ վառ դիմափոշի, կոսմետիկայի միջոցով թարթիչների մեծացում), «բալի» միջոցով ցանկանում են դեմքը դարձնել ավելի դեռատի և հուզիչ։ Որքանով է դա նրանց հաջողվում՝ դատեք ինքներդ։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4052 անգամ
Читать на русском
|