Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 8-14-ը 2019 թ․

08.07.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Խոյ

Չե՞ք ուզում ոչնչացնել հարաբերությունները: Ուրեմն կառավարման ղեկը հանձնեք տղամարդու: Իսկ ինքներդ հոգ տարեք ձեր մասին, օրինակ՝ թարմացրեք ձեր զգեստապահարանը: Գնումները ձեզ ուրախություն կբերեն: Ի դեպ, այժմ կատարյալ ժամանակն է մեքենա կամ բնակարան ձեռք բերելու համար: Այս դեպքում վարկ վերցնելը ցանկալի չէ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Ցուլ

Ցանկացած ճանապարհորդություն եւ չվերթ այժմ խորհուրդ չեն տրվում: Ավելի լավ է հետաձգել ուղևորությունը: Ցանկալի է, որ այս ժամանակահատվածն անցկացնել տանը՝ հետաքրքիր գրքով բազմոցին պառկած: Դուք պետք է հանգստանաք: Ֆիզիկական աշխատանքը կարող է հանգեցնել վնասվածքների կամ նախկին հիվանդությունների սրման:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Երկվորյակ

Հուլիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածը ձեզ համար ճակատագրական կլինի: Այս ընթացքում կարող եք պլանավորել բոլոր կարեւոր գործերը: Հարազատները կարող են նեղացնել. Պատրաստ եղեք դրան: Դիմեք ընկերների աջակցությանը և շաբաթվա երկրորդ կեսին ձեզ ավելի լավ կզգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Խեցգետին

Շատ Խեցգետինների այս շաբաթ սպասում են հիասթափություններ: Եթե դրանց վերաբերվեք փիլիսոփայորեն, շուտով ձեր առջև նոր դռներ կբացվեն: Հիմա ավելի լավ է պարտք չտալ, եթե չեք ուզում կորցնել փողը: Ավելի լավ է օգնել ոչ թե ֆինանսապես, այլ, օրինակ, լավ խորհուրդներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Առյուծ

Հին ընկերները, որոնց վաղուց մոռացել էիք, նորից իրենց մասին կհիշեցնեն: Օ՜, ինչպիսի անպատեհ ժամանակ։ Շրջանը բարենպաստ է ձեր գաղափարները ղեկավարների մոտ առաջխաղացման համար: Դրանք կհաստատվեն: Եթե դուք ամառայնոց ունեք, գործ արեք հիմա: Դուք կարող եք անել ավելին, քան նախատեսել էիք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Կույս

Ինչ ընտրություն էլ կանգնած լինի ձեր առջև հիմա, դուք ամեն ինչ ճիշտ կանեք: Մի կասկածեք ձեր ուժերին: Այս ժամանակահատվածում կարող եք կտրուկ փոխել կերպարը եւ ճակատագիրը: Հետևեք նաեւ նշաններին։ Այժմ Տիեզերքը առատորեն կբաժանի դրանք եւ ձեզ կօգնի խորհուրդներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Կշեռք

Մի պարզեք ձեր սիրելիի հետ փոխհարաբերությունները: Լավագույնը, ինչ հիմա կարելի է անել, պարզապես դադար տվեք միմյանցից: Խորհուրդ չի տրվում խոշոր գնումներ կատարել: Աստղերը խորհուրդ են տալիս չնստել տանը․ ընդունեք բոլոր հրավերները, որոնք կստանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Կարիճ

Դուք կարող եք ստանալ գայթակղիչ, բայց շատ ռիսկային առաջարկ: Ընդունեք միայն այն դեպքում, եթե լիովին վստահ եք հաջող արդյունքին: Այս ժամանակահատվածում նպատակահարմար է աշխատել առավելագույնս, որպեսզի ձեզ թույլ տաք հանգստանալ ավելի ուշ: Ժամանակն է սկսել պլանավորել ճանապարհորդությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Աղեղնավոր

Որոշ Աղեղնավորներ այժմ կարող են բուռն ծառայողական սիրավեպ ունենալ: Սակայն, հավանաբար, այն շարունակություն չի ունենա: Աշխատավայրում ավելի լավ է չընդհարվել ղեկավարների հետ: Ընտանիքում հնարավոր է ներքին վեճեր: Չեզոքացնել դրանք ձեր սեփական նախաձեռնությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Այծեղջյուր

Քրոնիկ ցավերը կարող են հիշեցնել իրենց մասին: Լավագույնը, որ դուք կարող եք անել՝ առողջ ապրելակերպն է: Հանգստյան օրերին մի նստեք տանը, գնացեք մաքուր օդ շնչելու: 12-ից 14-ը հնարավոր նյութական մուտքեր, որոնց դուք չէիք սպասում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը. Ջրհոս

Ցանկացած վեճ այժմ անցանկալի է: Ընդհակառակը, փորձեք բարյացակամ լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կառնչվեն ձեզ հետ: Այս ժամանակահատվածում կատարված գործարքներն անբարենպաստ կլինեն: Սակայն ուսումը միայն օգուտ կբերի: Կարող եք սկսել ցանկացած առցանց դասընթացներից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 8-14-ը․ Ձկներ

Սիրային հարաբերություններում նախկին կիրքը վերականգնելու համար ջանքեր պետք է գործադրեք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է, հիշեք սա: Գործընկերների հետ հարաբերություններում իմաստնություն ցուցաբերեք: Չարին չարով մի պատասխանեք։ Հուլիսի 8-10-ը զգուշ եղեք, ձեզ կարող են խաբել:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 11496 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 821 անգամ
10.11.2026
Դիտվել է 514 անգամ
13.11.2026
Դիտվել է 343 անգամ
15.11.2026
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster