Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 10-16-ը 2019 թ․
10.06.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Խոյ
Այս ընթացքում ձեր անձնական կյանքում կանաչ լույս կվառվի: Մոլորակների դիրքորոշումը գեղեցիկ եւ հիշարժան սիրավեպ կպարգևի, ձեզ շատ լավ կվերաբերվեն, բազում նվերներ կտան, ձեռքերի վրա կտանեն: Վայելեք սերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Ցուլ
Գործընկերների եւ հարազատների հետ հարաբերությունները կարող են նմանվե լպարանի ձգման: Բայց ամեն ինչ այնքան էլ լուրջ չէ, դուք կկարողանաք այնպես նրբորեն հաղթահարել ցանկացած վիճաբանություն կամ կոնֆլիկտ, որ արդյունքում ճիշտ դուրս կգաք եւ միեւնույն ժամանակ ձեր գործընկերի հեղինակությունը չտուժի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Երկվորյակ
Ձեր նորամուծություններն իրական սենսացիա կառաջացնեն աշխատավայրում: Դուք կարող եք կտրուկ փոխել դրես-կոդը, եւ գործընկերները կսկսեն ընդօրինակել ձեզ, քանի որ հանդի՝ումների ընթացքում ձեր գործունեությունները կգրավեն վերադասների ուշադրությունը: Գլխավորը` ինքնատիպությամբ չափը չանցնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Խեցգետին
Ամենառոմանտիկ ժամանակաշրջաններից մեկն է: Լուսնի փուլերը ձեզ կտրամադրեն սիրո եւ բարեկամական հարաբերությունների, եւ մոլորակների դիրքը կդարձնի առավել հմայիչ ու գրավիչ հակառակ սեռի համար: Մի կորցրեք ամեն ինչ կրկին սկսելու հնարավորությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Առյուծ
Լավ ժամանակաշրջան է ողջ ընտանիքով հանգստանալու համար: Բայց պետք է ուշադիր ընտրեք մեկներու տեղը, այն չպետք է տնից շատ հեռու լինի․ կարող եք այցելել ընկերներին կամ առանձնատուն վարձել: Դուք կվայելեք այն ուղեւորությունը, որը կապված կլինի որոշ բարեկամական գործերի հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Կույս
Ֆինանսական իրավիճակում ակնհայտ վատթարացում չի ակնկալվում: Ընդհակառակը, մոլորակների դիրքը կարող է հնարավորություններ ստեղծել, նախկինում անհայտ ոլորտներում գումար վաստակելու համար: Ճիշտ է, փողը անմիջապես չեք ստանա, հարկ կլինի մի փոքր սպասել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Կշեռք
Այս շաբաթը շատ ակտիվ կսկսվի, դուք կզբաղվեք ինքներդ ձեզնով, կկարգավորեք ձեր տեսքը, կնախապատրաստվեք լողափնյա սեզոնին: Ըստ լուսնի փուլերի՝ մշակեք մարզման եւ սպա-առոջական կենտրոն հաճախելու պլան․ արդյունքը գոհացուցիչ կլինի: Հատկապես արդյունավետ կլինի լողը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Կարիճ
Դուք կզգաք էներգիայի աճ: Ուժը եւ ինքնավստահությունը կավեկանան ամեն օր: Ռոմանտիկ հարաբերություններ, լավ հեռանկարներ աշխատանքում․ այս ամենը կուրախացնի եւ կոգեշնչի: Ընտանեկան տոնն ավելի լավ է բնության գրկում նշել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Աղեղնավոր
Լավ ժամանակահատված է, որպեսզի բուժքննություն անցնեք, ախտորոշումը կտրվի արագ եւ ճշգրիտ: Սակայն լուրջ մոտեցեք մասնագետի ընտրությանը: Ավելի լավ է ապավինել դասական բժշկությանը, խուսափեք ֆանտազիայի կասկածելի թռիչքներից եւ ժողովրդական բժշկությունից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Այծեղջյուր
Ընտանիքում դուք ընդունված առաջնորդ եք: Բոլորը սպասում են Ձեր որակյալ խորհուրդներին: Այնպես որ պատրաստվեք, քանի որ ստիպված կլինեք ոչ միայն խորհուրդներ տալ, այլ նաեւ պատասխանատու լինել ձեր ասածների համար: Եթե հանկարծ ինչ-որ բան սխալ լինի, հարազատները կտրուկ քննադատության կենթարկեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը. Ջրհոս
Եթե սիրելին պատրաստ է լսել ձեր զգացմունքային խոսակցությունները ժամերով եւ պահել զրույցը, ապա նրան շատ բան կներեք: Այժմ ձեր երկրորդ կեսից ականկալում եք հիացմունք և ըմբռնում: Եթե դա տեղի չունենա, ապա հարաբերությունները կարող են ընդհատվելլ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 10-16-ը․ Ձկներ
Մոլորակների դիրքորոշման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել վարկանիշը աշխատավայրում, բարելավել հեղինակությունը: Բայց դուք անընդհատ կզգաք գաղտնի թշնամիների ազդեցությունը, որոնք ձգտում են քայքայել ձեր իշխանությունը:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5592 անգամ
Читать на русском
|