Մելամաղձոտություն. պատճառները և դրանից ազատվելու միջոցները
23.04.2019
Ինչպես հաղթահարել հիվանդանալու վախը
Մելամաղձոտությունը խանգարում է, որին բնորոշ է որևէ հիվանդություն ստանալու վախը: Մարդը կամ մտածում է, որ արդեն հիվանդ է կամ ահնընդհատ այս կամ այն հիվանդության նախանշաններ է փնտրում:
Առաջին անգամ այս երևույթը նկարագրել էր հույն բժիշկ Հիպոկրատը: Ավելի ուշ այս հիվանդության ուսումնասիրմամբ զբաղվել էր հռոմեացի բժիշկ Կլավդի Գալենը: Այդ ժամանակներում բոլոր հոգեբանական խնդիրները կապում էին ներքին օրգանների հիվանդությունների հետ:
Ովքեր են մելամաղձոտները
Մելամաղձոտներին այժմ անվանում են շատ կասկածամիտ մարդկանց: Սակայն, եթե լուրջ խոսել, դա իրական հիվանդություն է, որը մասնագիտացված բուժում է պահանջում: Բան այն է, որ այս խանգարման ժամանակ մարդու մոտ, իրոք, հայտնվում են ֆիզիկական նախանշանները այն հիվանդության, որոնք նրանք մտածում են, որ ունեն: Միաժամանակ ախտորոշումը, իհարկե, չի բացահայտում իրական հիվանդությունը: Սակայն մելամաղձոտ մարդուն չես համոզի, որ նա հիվանդ չէ:
Մելամաղձոտության նախանշանները
Մելամաղձոտությունը հաճախ ընդունում են, որպես սիմուլյացիա, որին դիմում են մարդիկ, ովքեր սովորություն ունեն բողոքել կյանքից: Նախանշանների աղավաղումը, շրջապատին համոզելը սեփական անկարողության մեջ, սեփական վիճակով չափազանց տարված լինելը՝ այս նախանշանները միավորում են մելամաղձոտներին և սիմուլյանտներին:
Սակայն իրական հոգեկան խանգարումն ունի նշանակալի տարբերություն: Նվնվանները երբեք որևէ գործողություն չեն անի, որոնք նրանց կարգավիճակին վնաս կհասցնեն: Մելամաղձոտության ժամանակ հիվանդը չի կարող վերահսկել իրեն անհանգստացնող նախանշանները, ինչը հաճախ հանգեցնում է աշխատունակության անկմանը և իրական սոցիալական մեկուսացմանը:
Բացի այդ սիմուլյանտները խուսափում են բարդ և տհաճ ընթացակարգերից, որոնք անհրաժեշտ են հիվանդության դեպքում: Նրանց բոլոր գործողությունները ուղղված են միայն ուշադրություն և աջակցություն ստանալու համար: Նրանց միայն հետաքրքրում է շրջապատի արձագանքը:
Մելամաղձոտության նշանները և բուժումը
- Մելամաղձոտին տարբերում են առողջության հանդեպ հիպերտրոֆիկ անհանգստությամբ
- Իռռացիոնալ վախն առողջության մասին
- Հիվանդությամբ կլանված լինելը
- Մանրակրկտորեն առաղջությաննը հետևելը՝ անընդհատ չափել ջերմաստիճանը, հետևել շաքարի մակարդակին, խոլեստերինին և այլ ցուցիչներին:
- Խնդիրներից խուսափել: Նրանք միշտ փորձում են խուսափել հանգամանքներից և իրավիճակներից, որոնք կարող են հիվանդության սրացման հանգեցնել:
Բուժում
Քանի որ խնդրի արմատը հոգեբանական է, այն պետք է բուժել հոգեբանի կամ հոգեթերափևթի մոտ: Մասնագետը կբացահայտի իրական պատճառը, որը անհատական է յուրաքանչյուր դեպքի համար: Հոգեբանի հետ աշխատանքը կօգնի աստիճանաբար զարգացնել երկընտրանքային տարբերակներ նրա և հասարակության հետ հարաբերություններում, որոնք հիմնված չեն լինի մելամաղձոտ սովորությունների վրա և կբարձրացնեն ինքնագնահատականը և ինքնավստահությունը:
Հետաքրքիր փաստ. հայտնի մելամաղձոտներից է ռեժիսոր Վուդի Ալենը: Մի անգամ մելամաղձոտությունը նրան փրկել է թունավորումից, քանի որ իր առողջության մասին անհանգստացած՝ նա հրաժարվել էր վենգրեական պիցցայից: Նկարահանման այն մասնակիցները, որոնք չեն հետևել նրա օրինակին ստացել են լուրջ սննդային թունավորում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4414 անգամ
Читать на русском
|