Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2019 թ․
22.04.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Խոյ
Սա շատ լավ ժամանակաշրջան է ընկերների հետ հանգստի համար։ Ձեզ հիմա անպայման համգստանալ է պետք, հատկապես, եթե ձեր տրամադրությունն անկում է ապրել աշխատավայրում տեղի ունեցած իրադարձություններից։ Ընկերները կօգնեն ազատվել վատ մտկերից և ամնոռանալի տպավորություններ ստանալ։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Ցուլ
Սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունը կամրապնդվի նրանով, որ կստանաք շրջապատի հարգանքն ու աջակցությունը։ Դուք կարող եք հաճույքով ելույթ ունենալ ժողովների և տարբեր միջոցառումների ժամանակ, կիսվեք ձեր փորձով այլ փորձառու գործընկերների հետ։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Երկվորյակ
Ձեզ կարող է նյարդայնացնել շրջակայքում գտնվող ամեն ինչ․ աշխատավայրում մտցված նորարարությունը, շրջապատողների վարքագիծը։ Իսկ լուրերը, որոնք կարող են անգամ ձեզ չվերաբերվել, կարեղ են վախ առաջացնել։ Տոկունություն դրսևորեք և աշխատեք կյանքում դրական պահեր գտնել։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Խեցգետին
Ձեր ընտանեկան հարաբերություններում առկա է թե սիրախաղ, թե փոխընբռնում, թե կապվածություն։ Խնդիրը միայն այն է, որ այժմ ոչ դուք, ոչ էլ ամուսինը տանել չեք կարողանում պարտականությունները և չեք ուզում տանել ընտանիքի կնատմամբ պատասխանատվությունը։ Ինչ արած, դա ևս փոխադարձ է։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Առյուծ
Թերևս սա ամենատխուր ժամանակաշրջանն է։ Զբաղված կկինեք աշխատանքով, ընտանեկան հոգսերով։ Սակայն այդ ամենը կանեք մեխանիկորեն, ինքնաբերաբար, իսկ ձեր մտքերը կլինեն հեռվում։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը․ ուժերի անկումը կարող է հիվանդության հանգեցնել։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Կույս
Ձեր և ձեր երկրպագուի միջև ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան բավականին բուռն։ Դեռ չեք հասցրել մի լավ ծանոթանալ, սակայն արդեն սկսել եք համատեղ ապագան պլանավորել, մտածում եք ընտանիքի և երեխաների մասին։ Սակայն դուք, ամենայն հավանականությամբ, այդ սիրավեպին վերաբերվում եք թեթևամտորեն։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Կշեռք
Մոլորակների նարկա դասավորությունը հրաշալի պայմաններ է ստեղծում սիրո և ռոմանտիկայի համար։ Ձեր սիրելիին դուք կարող եք հանդիպել պատահական, սակայն հարաբերությունները կզարգանան միանգամից՝ գրեթե առաջին իսկ ակնթարթից։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Կարիճ
Դուք ամբողջ ուժերով ձգտելու եք պահպանել այն, ինչի արդեն հասել եք։ Գովելի ցանկություն է։ Բարեբախտաբար, դա ձեզ մոտ կստացվի։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Աղեղնավոր
Ուժերի զգալի պոռթկումը և էներգիայի ներհոսքն այս շաբաթ կհանգեցնեն նրան, որ դուք միանգամից մարտի կնետվեք՝ բոլոր ուղղություններով։ Եվ դա իր արդյունքները կտա։ Դուք նաև մասնագիտական հարցերում հաջողություն կունենաք, ինչպես անև անձնական՝ ձեր կողքը կհայտնվի հավատարիմ երկրպագու։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Այծեղջյուր
Սա վաստակած հանգստի, թուլանալու ժամանակաշրջան է։ Դուք այն ակրող եք անցկացնել այնպես, ինչպես կցանկանաք, գնալ այնտեղ, որտեղ վաղուղ երազում էիք լինել։ Եվ ինչն ավելի լավ է, դուք հնարավորություն կունենաք ճանապարհորդության մեկնել այն մարդկանց հետ, որոնց ներկայությունը ձեզ համար հաճելի է։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Ջրհոս
Ինչ-որ մեկի մոտ խնդիրներ են, ողբերգություն, խաթարվում են ճակատագրեր, իսկ ձեզ մոտ՝ ամեն ինչ հրաշալի է։ Ուրշների դժբախտության խորապատկերին դուք մի փոքր անհարմար եք զգում։ Ծնողները, ինչպես միշտ, հոգատար կլինեն և ուշադիր, որպեսզի պահը բաց չթողնեն անհանգստանալու։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 22-28-ը. Ձկներ
Ղեկավարությունը փնփնթաց և հանդարտվեց, իսկ ձեր հորիզոնում դարձյալ արևածագ է, ջերմ և պայծառ։ Հնարավոր են հաճելի ճանապարհորդություններ, անմոռանալի հրապուրանք, ակտիվ շփումներ, հուզիչ սիրախաղ։ Նոր ընկերներ ու առաջարկներ կհայտնվեն։
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5923 անգամ
Читать на русском
|