Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 4-10-ը 2019 թ․

04.02.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը. Խոյ

Այս շաբաթ դուք ակտիվորեն կյանքի կկոչեք ձեր պլանները։ Հնարավոր է՝ ձեզ մոտ ծնվեն հետաքրքիր գաղափարներ և անսպասելի պատասխաններ այն հարցերին, որոնք վաղուց ձեզ մտահոգում էին։ Սա բարենպատ ժամանակաշրջան է հաստատելու երկարաժամկետ սիրային հարաբերություններ և ամրապնդելու ամուսնական կապերը։


Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը. Ցուլ

Թերևս դուք գերհոգնած եք։ Խուսափեք բացասական զգացմունքներից և չափից դուրս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Աշխատեք ճիշտ սնվել, ավելի շատ քնել և ավելի հաճախ լինել մաքուր օդում, լինել հաճելի մարդկանց ընկերակցությամբ։ Եվ մի վերցրեք ձեր ուսերին այն, ինչը չի մտնում ձեր պարտականությունների մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը. Երկվորյակ

Մեծ պահանջներ մի ներկայացրեք ձեր գործընկերներին և ենթականերին, միաժամանակ մի ծանրաբեռնեք ուրիշներին ձեր պարտականություններով։ Ծագած հարցերից և դժվար գործերից դժվար, թե որևէ մեկն ավելի լավ գլուխ հանի, քան դուք։ Անձնական ոլորտում ամեն ինչ բարեհաջող կընթանա։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը. Խեցգետին

Շաբաթը բարեհաջող է ինքներդ ձեզ ու ձեր զգացմունքները հասկանալու համար․ տրամադրվեք լավատեսորեն։ Եթե բարեկամները կամ ընկերները ձեր օգնության կարիքը կզգան, ապա մի մերժեք նրանց։ Արեք ձեզնից կախված ամեն բան, որպեսզի աջակցեք խոսքով կամ գործով։ Հիշեք, որ կատարած բարությունը միշտ վերադառնում է։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Առյուծ

Հատկապես զգուշավոր եղեք ֆինանսական հարցերում։  Բոլոր հնարավոր եղանակներով աշխատեք խուսափել հակասություններից, հնարավորինս հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր կառաջարկեն հեշտ փողեր աշխատել։ Շաբաթը կարող է բավականին հաճելի դրվագներ պարգևել այն Առյուծներին, ովքեր ամուսնական կապերով կապված չեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Կույս

Այժմ ձեր շրջապատում կարող են հայտնվել լավ գաղափարներով ու առաջարկներով մարդիկ։ Նրանց շնորհիվ դուք կծանոթանաք կյանքի՝ մինչ այդ ձեզ անհայտ կողմերին։ Հաջող կընթանան հանդիպումները, բանակցությունները, գործնական փաստաթղթերի ստորագրումը։ Կարելի է խնդիրների մի մասը լուծել ընկերների, մտերիմների կամ սիրելի մարդու օգնությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Կշեռք

Խնայեք ուժերը և խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Այժմ դուք կարող եք դառնալ դյուրագրգիռ և նեղացկոտ։ Ցանկացած մանրուք ձեզ կարող է հունից հանել։ Ձեր էներգիան ուղղորդեք դրական հուն։ Շատ ժամանակ տրամադրեք այն գործերին, որոնք ձեզ հաճույք են պատճառում։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Կարիճ

Եթե այս շաբաթ ձեզ չհաջողվի համաձայնության գալ պետքական մարդու հետ, հետաձգեք այդ խոսակցությունը որոշ ժամանակով։ Կսկսեք համառել՝ կստանաք ձգձգված հակամարտություն։ Խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Աղեղնավոր

Ձեզ պետք կգա գործընկերների կամ ծանոթների օգնությունը, և դուք այն անպայմանորեն կստանաք։ Ավելի հեռանկարային կլինեն այն գործերը, որոնք կապված կլինեն բանակցությունների և գործարքների կնքնման հետ։ Շաբաթը բարենպաստ է նաև այն ամենի առումով, ինչը կապված է սիրո հետ։ Բացառված չեն նոր հետաքրքիր ծանոթությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Այծեղջյուր

Բարենպաստ ժամանակահատված է մասնագիտական գործունեության համար։ Կարելի է գործարքներ կնքել և բանակցություններ վարել։ Այժմ դուք ազատ եք գործողությունների մեջ և կարող եք ձեր գիտալիքներն օգտագործել ըստ ձեր հայեցողության։ Մի փորձեք պարզել հարաբերություններ սիրելի մարդու հետ՝ վերջին խոսքը ձերը չի լինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը․ Ջրհոս

Դուք լի կլինեք էներգիայով և կկարողանաք լավ արդյունքների հասնել ամեն ինչում։ Շատ հույս մի դրեք կողքից շփումների վրա։ Նշանի միայնակ ներկայացուցիչների մոտ հնարավոր են նոր հեռանկարային ծանոթություններ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 4-10-ը. Ձկներ

Կծագեն բազմաթիվ աշխատանքային հարցեր, որոնց լուծումը ստիպված կլինեք ինքնուրույն գտնել։ Մի տաքացեք ու վաղաժամկետ որոշումներ մի կայացրեք։ Դուք կկարողանաք լուծել ցանկացած խնդիր և աշխատանքները ժամանակին կատարել։ Խոշոր գնումներից առայժմ պետք է ձեռնպահ մանալ։

 Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ աստեղ։

Դիտվել է 10292 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1264 անգամ
17.07.2026
Դիտվել է 389 անգամ
18.07.2026
Դիտվել է 373 անգամ
21.07.2026
Դիտվել է 205 անգամ
22.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster