Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 14-20-ը 2019 թ․

14.01.2019

Շաբաթվա աստղագուշակ` հունվարի 14-20-ը. Խոյ

Խոյերի ապագան կախված է դրա համար ներդրված ջանքերից։ Ձեր նպատակն այդքան էլ դժվար հասանելի չէ, որքան ձեզ թվում է, և դեպի այն տանող ճանապարհի միակ խոչընդոտը կարող է ալարկոտությունը լինել։ Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այն, ապա ամենը, ինչ ձեզ հարկավոր է, կհայտնվի ձեր որքերի տակ։ Ճիշտ է՝ կարիերայում ունեցած հաջողությունները կարող են հակասության մեջ մտնել ընտանեկան կյանքի հետ։ Հարկ կլինի որոշել առաջնահերթությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը. Ցուլ

Ցուլերի հաջողություններին այս շաբաթ կարելի է նախանձել։ Դուք կկարողանաք կատարել ոչ միայն այն գործերը, որոնք ծրագրավորել էիք, այլ նաև բազում նոր գործեր։ Ֆինանսական գործերը ևս հաջող կընթանան, և չնայած գումարները ձեր դրամապանակում մեծ չեն լինի, փոխարենը դրանք կմուտքագրվեն պարբերաբար։ Դուք վերջապես կարող եք ձեզ թույլ տակ երկար սպասված գնումը կատարել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը. Երկվորյակ

Երկվորյակների համար առաջնահերթ կդառնա ընտանիքը, որի մեջ կխրվեք ամբողջությամբ։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զբաղվել երեխաների հետ հարաբերությունների կարգավորմամաբ, որոնք սպառնում են դուրս գալ վերահսկողությունից։ Չնայած այլ ուղղություններում էլ հարթ չի լինի․ եթե նորոգման մեջ եք, ապա մեծ է հավանականությունը, որ մեծ սխալ կգործեք, որը հարկ կլինի ուղղել, կամ էլ անհրաժեշտ նյութերը քչություն կանեն։ Այնպես որ առաջիկա օրերին ձեզ մեծ համբերություն է պետք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը. Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խոստանում են հաջողություններ անձնական կյանքում։ Եթե դուք միայնակ եք, ապա այս շրջանում ձեզանով կհատաքրքրվեն միանգամից մի քանի երկրպագուներ, այնպես որ հանգիստ չեն տա։ Սակայն չի նշանակում, որ եթե ամուսնացած եք, ձեզ բախտը չի ժպտա։ Ձեր երկրորդ կեսը կլինի աննախադեպ հոգատար և բազմաթիվ հաճելի անակնկալներ կմատուցի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Առյուծ

Առյուծներին սպսում է չնախատեսված ուղևորություն։ Խոսքը կարող է գնալ ինչպես գործնական այցի մասին տարածաշրջանում, այնպես էլ՝ ավելի հեռավոր ճանապարհորդության։ Մի անհանգստացեք կիսատ թողած գործերի համար, դրանք անկորուստ կսպասեն ձեզ՝ մինչև կվերադառնաք։ Այնպես որ կարող եք հանգիստ խղճով ճանապարհ ընկնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Կույս

Կույսերին համար ժամանակն է մտածելու իրենց ապագայի մասին։ Ձեր աշխատանքը վատ եկամուտ չի բերում, սակայն այն ձեր երազածը չէ։ Խրվելով սարդոստայնի մեջ, դուք բոլորովին մոռացել եք, որ երկար եք մնացել այդ տեղում։ Ուրեմն՝ ինչո՞ւմ է խնդիրը։ Ձեր ժամանակացույցում կգտնվի ազատ հատված, որպեսզի մտածեք ապագայի մասին, որը դեռևս ձեր ձեռքերում է։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել գերծանրաբեռնվելուց, քանի որ այն կարող է վատ անդրադառնալ ձեր առողջության վրա և ռիսկ կա, որ որոշ ժամանակ դուրս կմնաք «կյանքի ռիթմից»։ Դրանից ելնելով ձեզ վրա մի վերցրեք չափից դուրս շատ գործեր, որպեսզի միչև ուշ երեկո չմնաք աշխատատեղում։ Մի ծանրաբեռնվեք նաև ֆիզիկապես։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Կարիճ

Այժմ կարիճներին թվում է, որ միայնությունը լավագույն միջոցն է, որպեսզի հաշտվեն կրած պարտության հետ։ Սակայն ժամանակի հետ կհասկանաք, որ դա այդպես չէ, որ դեպրեսին կարելի է հաղթահարել հենց մարդկանց հետ շփմամբ։ Մի հրաժարվեք հանդիպման կամ որևէ միջոցառում գնալու առաջարկությունից, դա ոչ միայն կօգնի բարձրացնել տրամադրությունը, այլև կօգնի նոր ծանոթներ ձեռք բերել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Աղեղնավոր

Լարված շաբաթը աղեղնավորների համար շաբաթվա վերջին կփոխարիվի աղմկոտ և ուրախ հանգստյան օրերով։ Վաղուց դուք այդպես չեք հանգստացել, ինչպիսին ձեզ սպասում է հանգստյան օրերին։ Կարևորը՝ հետևեք ձեր ծախսերին․ այդքան ուրախ տրամադրության պարագայում փողից բաժանվելն ավելի դյուրին է դառնում։ Փոխարենը կարկ կլինի հետագայում քրտնաջան աշխատել, որպեսզի վերականգնվի ողջ «կարողությունը»։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Այծեղջյուր

Այծեզջյուրները կանգնած են լուրջ որոշման կայացման առջև, որից կախված է ձեր ապագան, այնպես որ հարկ է հաշվարկել բոլոր տարբերակները։ Եթե ձեզ այդպես հանգիստ է, ապա հարցրեք ձեր ընկերներից ու մտերիմներից, սակայն, իհարկե, վերջնական որոշումը լավ կլինի կատարել ինքնուրույն․ չէ՞ որ խոսքը հենց ձեր աշխատանքի մասին է։ Եվ մի շտապեք՝ մտածելու ժամանակ դեռ կա, ու լավ է այն օգտագործեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը․ Ջրհոս

Որպեսզի չկորցնեք ձեզ համար մտերիմ և թանկ մարդուն, պարզապես կապվեք նրա հետ և ասեք նրան այդ մասին։ Հաճախ հին ընկերներն ավելի վստահելի են լինում, քան նորերը, այնպես որ մի շտապեք նրանց կորցնել։ Հետագայում կարող եք զղջալ դրա համար, բայց ժամանակը բաց թողնված կլինի։ Գործել պետք է հիմա։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 14-20-ը. Ձկներ

Եթե դուք չեք կարող ազդել իրավիճակի վրա, ապա իմաստ չկա կաշվից դուրս գալ և անհանգստանալ։ Մի կողմ քաշվեք և իրադարձություններին հետևեք կողքից։ Հնարավոր է՝ հարազատները այդուհանդերձ կցնականան լսել ձեզ և հետևել ձեր հորհուրդներին, սակայն նրանց ժամանակ է պետք, որպեսզի գան դրան։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 5072 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 520 անգամ
09.05.2024
Դիտվել է 235 անգամ
15.05.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster