Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ հագուստով դիմավորել Նոր՝ 2019 թվականը

28.12.2018

Նոր՝ 2019 թվականը, աստղաբանները խորհուրդ են տալիս դիմավորել ընտանեկան շրջապատում և բոլորովին պարտադիր չէ՝  նեղ ընդգրկմամբ:

Հրավիրեք հարազատներին և ընկերներին, պատրաստեք մեծ հյուրասիրություն ու կազմակերպեք իրական ուրախ երեկո: Տարվա խորհրդանիշը՝ Խոզը, այդպիսի շռայլությունը կգնահատի և հյուրընկալ տան տերերին կնվիրի հաջողություն ամեն ինչում:

Կարոր է նաև տարվա գլխավոր գիշերը ճիշտ հագնվել: Ամենակարևոր սկզբունքը՝ ոչ մի հին շրջազգեստ և համեստ տաբատ՝ միայն նոր հագուստ և միայն՝ շքեղ:

Ինչպիսի գույներով դիմավորել Նոր՝ 2019 թվականը

Տրամաբանական է, որ Դեղին Խոզին դիմավորելու համար հրաժալի կներդաշնակեն որկեգույնի, ավազագույնի, կիտրոնագույնի, մանանեխի և նարնջագույնի բոլոր երանգները: Նման լայն ընտրանու պարագակում կարելի է զգեստ ընտրել ցանկացած տիպի արտաքինի համար: Մի մոռացեք նաև գույների համադրության և վառ շեշտադրումների մասին: Դեղինը չի սազում՝ հագեք ձեր նախընտրելին և զուգորդեք այն ոսկյա զարդերով: Խոզին դուր կգա նաև երկաթայինը, այնպես որ՝վերջ համեստությանը և ավելի շատ փայլ այս ամանորյա գիշերը:

600x580600x580

600x580600x580

Ինչ հագնել ամանորյա երեկույթին. նորաձև միտումներ

1. Շրջազգեստ. Դեղին և ճոխ փեշերով կամ ծավալուն թևքերով՝ միայն թե ընտրեք դրանցից մեկը: Զանգվածեղ վերնամաս ու փեշ՝ դա արդեն չափից դուրս է: Ժանրի դասականը՝ սև կոկիկ շրջազգեստը դեռ ոչ ոք չի բացառել, միայն թե 2019-ին դրան անպայմանորեն պետք է ավելացնել ոսկյա կամ վառ զարդեղեն: Ցանկանում եք նրբագեղություն՝ հագեք մինչև հատակը հասնող երկաթի երանգով, բաց մեջքով գրկող շրջազգեստ:

600x580600x580

600x580600x580

2. Կիսաշրջազգեստ. Բազմաշերտ կամ դարսերով՝ դրանք կընդգծեն կերպարի ուրվագիծը և կանացիություն կհաղորդեն: Կարելի է նաև գրկող, բայց այս դեպքում ընտրեք ժանյակներով կամ ծոփքերով: Ծոփքերն, ընդհանրապես, 2019 թվականի նորաձևության ճիչն են, այնպես որ խիզախորեն այն, որպես տարր, ներառում ենք ամանորյա երեկույթի հագուստի մեջ:

600x580600x580

3. Տաբատներով կոստյումներ կամ կոմբինիզոններ. Վերջիններս պետք է լինեն նախշապատկերներով կամ ծաղկազարդ, ինչը դուր կգա գալիք տարվա խորհրդանիշին: Լավ կհամապատասխանեն նաև ոճային կոստյումները, սական, դարձյալ, կերպարին շքեղություն հաղորդեք՝ ժանյակներ, թափանցիկ տարրեր, ժապավեններ:

600x580600x580

4. Բլուզներ. Նորաձև է ասիմետրիան. հագեք մեկ ուսոով ազատ բլուզ կամ տոպ, և դուք երեկույթի աստղը կլինեք:

600x580600x580

Խոսենք նաև կտորներից: Ամանորյա երեկոյի համար ընդրեք հագուստներ մետաքսից, շիֆոնից և ժանյակներից: Հագուստին հրաշալի համալրում կլինի ոչ մեծ կլատչը կտրվածքներով կամ ոսկյա դեկորով: Այս աքսեսուարը կարելի է ներառել ցանկացած կերպարում:

600x580600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10240 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2026 10:13
Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10
Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
16-07-2026 03:18
Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Ըստ բժշկների՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ։
16-07-2026 01:24
Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը այս ամառը իսկապես թեժ է դարձնում. նա լուսանկարվել է Playboy-ի շապիկի համար: Այս լուսանկարահանումը նրա առաջին համագործակցությունն է հայտնի տղամարդկանց ամսագրի հետ: Աստղին լուսկարահանումերին պատրաստոլ է ոճաբան Լանա Ջեյ Լաքին:
15-07-2026 08:50
Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 611 անգամ
10.07.2026
Դիտվել է 449 անգամ
11.07.2026
Դիտվել է 436 անգամ
14.07.2026
Դիտվել է 187 անգամ
15.07.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster