12 բան, որոնք երբեք չարժե անել վեճից հետո
16.11.2018
Վեճերը յուրաքանչյուր հարաբերությունների անբաժան մասն են: Նրանք լինում են տարբեր, չէ՞ որ ամեն ինչ կախված է մարդկանց բնավորություններից, սակայն կան որոշ ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետևել վեճի պահին և դրանից հետո:
Մի եղեք համառ և մի անտեսեք ներողությունը
Ներողություն խնդրելը միշտ չէ, որ հեշտ է, այդ պատճառով, եթե ձեր սիրելին արել է այդ քայլը, պետք չէ համառել ավելորդ անգամ: Եթե դուք շարունակում եք մնալ տաքացած վիճակում, ներողությունը չընդունելը միայն կվատացնի վիճակը: Չարժե ամեն ինչ բարդացնել: Եթե դուք տեսնում եք, որ ձեր զույգը իրականում անկեղծորեն փորձում է փոխվել, տվեք նրան այդ հնարավորությունը:
Մի ձևացրեք թե ոչինչ չի եղել
Շատերը սխալվում են, երբ վեճից հետո պահում են միմյանց այնպես, կարծես ոչինչ չի եղել: Դա արմատապես սխալ է, քանի որ յուրաքանչյուր խնդիր պետք է պարտադիր քննարկել՝ հաջորդ անգամ դրանցից խուսափելու համար: Ավելին, եթե դուք հասցրել եք նեղացնել ձեր սիրելիին, պարտադիր պետք է ներողություն խնդրել․ չէ՞ որ միայն այդ ժամանակ դուք կխուսափեք այդ վեճից:
Մի ասեք, որ դուք դա ի նկատի չունեիք
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել վիճողների շուրթերից: Դա շփոթմունքի նշան է և չիմանալու, թե ինչպես վարվել վիճակը դեպի լավը տանելու համար: Եթե դուք հերքեք ձեր խոսքերը, դրանցում փնտրելով մեկ այլ իմաստ, դա միայն ցույց կտա ձեր անկարողությունը պատասխանել ձեր խոսքերի համար: Ուղղակի մինչև սիրելի մարդուն նեղացնելը, մտածեք, թե ինչ եք ցանկանում ասել:
Մի ասեք կոպիտ խոսքեր
Ոչ մի դեպքում ձեզ թույլ մի տվեք վատ խոսքեր ասել զույգի հասցեին: Նույնիսկ հաշտվելուց հետո նրանք ցավալիորեն կմխրճվեն հիշողության մեջ: Եթե դուք, իրոք, սիրում եք մարդուն, ապա ինչպե՞ս կարող եք կոպտել նրան: Փորձեք ամեն ինչ սովորական բառերով բացատրել, առանց վատ խոսքերի:
Չափազանց խիստ մի եղեք ձեր հանդեպ
Նույնիսկ եթե դուք, իրոք, մեղավոր եք վեճի մեջ, փորձեք հաշտվել նորմալ երկխոսության, ներողության և բացատրությունների միջոցով: Սակայն կարևոր է հիշել, որ դա չպետք է խաթարի ձեր ինքնավստահությունը:
Մի լռեք
Եթե դուք ձեր համար ընտրել եք ուշադրություն չդարձնելու մեթոդը, ապա դա սխալ է: Եթե նույնիսկ դուք չեք ցանկանում ներել կամ ներողություն խնդրել, դուք ամեն դեպքում պետք է խոսեք և որևէ եզրակացության գաք:
Մի հիշեք դրա մասին հետագայում
Ոչ մի դեպքում չի կարելի հիշացնել նախկինում վերապրած վեճի մասին: Եթե դուք ներել եք միմյանց, հաշտվել եք, վերջակետ եք դրել, ուրեմն այդ թեման փակված է: Միայն այդ դեպքում դուք կկարողանաք ապրել հանգիստ, առանց իրարից նեղանալու, այլապես ձեր կյանքը կվերածվի մշտական փնթթնթոցի:
Մի հորինեք արդարացումներ
Եթե դուք ցանկանում եք ամեն ինչ բացատրել, ապա ժամանակն է դա անել անկեղծորեն, որովհետև արդարացումները բոլորովին լավ չեն: Դուք արժանապատվորեն չեք երևա սիրելիի աչքերում, եթե ձեր խոսքերը անվստահելի կամ չափազանց վստահելի արդարացումներով հագեցված լինեն:
Մի զբաղվեք հաշտեցնող սեքսով, եթե իրականում ցանկություն չունեք
Սեքսը հիանալի միջոց է մոռանալ վեճի մասին, եթե երկուսն էլ ցանկանում են դա: Եթե ոչ, ապա չարժե դիմել այդ քայլին՝ միայն թե վեճը հարթվի: Այդ պարագայում այն ոչ մի դրական էմոցիա չի թողնի, չէ՞ որ դրանից հետո դուք դեռ նեղվածություն եք զգալու:
Մի կենտրոնացեք խնդրի վրա
Եթե դուք արդեն բարձրաձայնել եք ձեր բողոքը և վեճը տեղի է ունեցել, այլևս կարիք չկա ուշադրությունը սևեռել այդ վեճի պատճառի վրա: Այժմ ավելի կարևոր է լուծում գտնել: Սովորեք ժամանակին փոխել վեճի ընթացքը, որպեսզի այն ավելի չընդարձակվի:
Մի պահեք նեղվածությունը
Եթե ձեզ որևէ բան չի գոհացնում, չարժե դա ձեր մեջ պահել: Ձեր սիրելին պետք է իմանա, եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս: Եթե դուք պահեք նեղվածությունը ձեր մեջ, դա անպայման կհանգեցնի ոչ թե սովորական վեճի, այլ մեծ պատմության․ չէ՞ որ վաղ թե ուշ համբերության բաժակը լցվում է:
Մի պատմեք ձեր վեճերի մասին սոցցանցերում
Գրառումներ, տխուր նկարներ…այս ամենը չի կարելի անել վեճից հետո: Դա այն է, ինչ տեղի է ունեցել միայն ձեր միջև: Եթե դուք ցանկանում եք կարգավորել հարաբերությունները, ապա կարիք չկա պատմել ամբողջ աշխարհին ձեր կոնֆլիկտի մասին: Ձեզ թվում է ձեզ կխղճա՞ն: Սակայն դա չէ կարևորը, չէ՞ որ ուրիշները ձեզ ձեր սիրելիից մտերիմ չեն:
Այժմ դուք գիտեք ինչպես վարվել վեճից հետո: Հետևեք այս խորհուրդներին, եղեք երջանիկ և մի վիճեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5485 անգամ
Читать на русском
|