Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը
29.10.2018
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Խոյ
Ուշադիր եղեք ամեն ինչում: Կարող եք ստանալ կենցաղային կամ արտադրական վնասվածքներ: Սիրո հարցում կլինեք հանդարտ, առանց հատուկ դրսևորումների։ Ոչ մի փոփոխություն: Դուք չեք կարողանա օբյեկտիվորեն գնահատել այն իրավիճակը, որը անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտությունների:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Ցուլ
Առաջիկա օրերին ոչ միայն խորհուրդ է տրվում, այլև թույլատրելի գնալ ձեր ցանկությունների ետևից: Ձեր ներքին ձայնը կուղղորդի ձեզ ճիշտ ուղով, եւ եթե կարծում եք, որ չեք ցանկանում որեւէ մեկի հետ հանդիպել կամ որեւէ պարտականություն կատարել, ապա կարող հանգիստ խղճով դա չանել: Այս շաբաթ ձեզ կարող են ուրախացնել մտերիմ մարդիկ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Երկվորյակ
Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել կամ գործարար փաստաթղթեր ստորագրել: Սակայն շաբաթը հաջող է սիրո հարցերում: Միայնակներին այն կարող է պարգևել նոր հրապուրանք կամ ավելի լուրջ զգացմունքներ: Այս շրջանը լավ է առողջարարական համալիր միջոցառումներ սկսելու համար։ Նախընտրելի է միջավայրի փոփոխությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Խեցգետին
Մի կիսեք ձեր նվիրական մտքերը նույնիսկ սիրելիների հետ․ վտանգ կա, որ այդ տեղեկությունների արտահոսք կլինի եւ կարող է օգտագործվել ձեր դեմ: Մի վստահեք նրանց, ովքեր շատ խոստուներ են տալիս: Հնարավոր է բանավեճ սիրելի մարդու հետ: Առավելագույն ուշադրություն դարձրեք ֆինանսական հարցերին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Առյուծ
Եթե ցանկանում եք նոր գործ սկսել, մի կորցրեք հնարավորությունը: Այս շաբաթը շատ բարենպաստ է ձեր ստեղծագործական ունակությունները բացահայտելու համար: Աշխատեք ավելի շատ ժամանակ նվիրել ձեր սիրած գործին կամ այն բանին, ինչ հարկավոր է անել: Մի հրաժարվեք մարդկանց օգնելուց, բայց թույլ մի տվեք շահագործել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Կույս
Չի կարելի հանգստանալ եւ գնալ հոսանքի ուղղությամբ: Կազմեք ծրագրեր, սակայն որոշակի արդյունք մի ակնկալեք, սպասեք հարմար առիթի: Սիրելի մարդը պատրաստ է աջակցել ձեզ: Այժմ լավ ժամանակն է գնումներ կատարելու համար. դուք կարող եք շահավետ գնումներ կատարել եւ հաճույք ստանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Կշեռք
Շաբաթը շատ հնարավորություններ կտա, ուստի հանգիստ պլանավորեք դժվարին գործեր եւ կարեւոր հանդիպումներ: Ինչ-որ մեկին սպասում է ճակատագրական ծանոթություն, որը կարող է վերաճել մեծ սիրո: Միակ զգուշացումը. մի մոռացեք պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Կարիճ
Ուշադրություն դարձրեք փոքր թյուրիմացությունների վրա, որոնք կարող են առաջանալ, ընդ որում՝ ոչ ձեր մեղքով: Որոշ ծրագրեր կարող են ձախողվել, քանի որ ժամանակ չեք ունենա դրանք իրականացնելու համար: Փորձեք ստանալ հնարավորինս շատ դրական զգացմունքներ եւ շփվել միայն հաճելի մարդկանց հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Աղեղնավոր
Դուք կարող եք ձեզ զգալ ջախջախված, եւ աշխատելու ցանկություն առանձնապես չեք ունենա: Ձեզ ձեռք մի առեք, ավելի լավ է ընդմիջում վերցրեք: Որոշ ժամանակ անց, կարող եք հեշտությամբ լրացնել բաց թողածը: Շատ հանդիպումներ, որոնց սպասում եք, կարող են տեղի չունենալ՝ ոչ ձեր մեղքով:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը․ Այծեղջյուր
Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ վեճերում հաջողությունը ձեզ չի ուղեկցի։ Այժմ ձեզ ավելի ձեռնտու կլինի շրջանցելու մարտավարությունը։ Եթե փորձեք ինչ-որ բան պահանջել հարազատներից եւ մտերիմներից, ապա կստանաք միայն լարվածություն եւ թյուրըմբռնում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը. Ջրհոս
Շաբաթը հարմար է մասնագիտական գործունեության փոփոխության եւ նվաճումների համար: Առանձնացրեք ամենակարեւոր գործերը եւ զբաղվեք դրանց իրականացմամբ։ Այս շրջանը հետաքրքիր է սիրային հարցերի առումով: Չեն բացառվում նոր հանդիպումներ եւ ծանոթություններ, որոնք կարող են արմատապես փոխել ձեր ապագա կյանքը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը. Ձկներ
Խուսափեք գործարքներ կնքելուց եւ նոր նախագծեր սկսելուց: Հնարավորության դեպքում տեղափոխեք ձեր պարտականությունները գործընկերների կամ սիրելիների ուսերին: Մի միջամտեք այլ մարդկանց հակամարտություններին: Փորձեք պահել բարձր տրամադրություն, խուսափեք հուզմուններից:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։
Դիտվել է 6493 անգամ
Читать на русском
|