Մեկ ոտքանի աղջիկը՝ «Միս Իտալիա» մրցույթի եզրափակչում
20.09.2018
Ոտքի փոխարեն պրոտեզով 18-ամյա աղջիկը երրորդ տեղն է զբաղեցրել հեղինակավոր «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթում։
Բորդիի խոսքերով` իրեն հաղթանակը չի հետաքրքրել։ Նա ուզում էր աշխարհին ապացուցել, որ կյանքը կարող է հիասքանչ լինել նաև հաշմանդամություն ունենալու պարագայում։
Աղջկան այդ գործում օգնել են իտալացի քաղաքական գործիչները, դերասաններն ու հովանավորները։
«Շնորհակալություն, որ ինձ hնարավորություն տրվեց անցնել այս փորձությունը։ Մրցույթին մասնակցությունը կդառնա իմ ամենատպավորիչ հիշողություններից մեկը»,- գրել է նա։
Աղջիկը ոտքից զրկվել է 13 տարեկանում, երբ հեծնիվ քշելիս ավտովթարի է ենթարկվել։ Նրա ոտնաթաթը և ծնկից ներքևի հատվածը հեռացվեցին։ Այժմ նա պրոտեզներ է կրում, որոնք թույլ են տալիս անգամ բարձրակրունկ կոշիկներ հագնել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4634 անգամ
Читать на русском
|