Ինչ դետալ պետք է լինի ժամանակակից հարսի զգեստի վրա
08.09.2018
Եթե մոտ ապագայում հարսանիք եք պլանավորում և արդեն սկսել եք մտածել, թե ինչպիսին պետք է լինի ձեր հարսանեկան զգեստը, ապա անպայման ծանոթացեք այս հրապարակմանը:
Բազմաթիվ դետալներ կան, որոնց վրա աղջիկներն ուշադրություն են դարձնում հարսանեկան զգեստի ընտրության ժամանակ: Մի մասին հետաքրքրում է շքեղ փեշերը, ոմանց` երկար քողը, մեկ ուրիշին` դեկոլտեի հատվածը: Այս ամենը, ինչպես ասում են` յուրաքանչյուրի գործն է: Սակայն այն, ինչ անպայմանորեն պետք է լինի ցանկացած ժամանակակից հարսի շրջազգեստի վրա` դրանք գրպաններն են…
Վստահ ենք, դուք հիմա զարմացած ունքերը վեր բարձրացրեցրիք: Բայց, իրոք, դա այդպես է: Եվ այսօր այդ մասին խոսում են ոչ միայն այդ զգեստների հեղինակները, այլև նրանք, ովքեր դրանք գնում են:
Անցյալ տարվա գարնանը դիզայներ Կարոլինա Էրերան այս գաղափարն առաջարկեց իր հավաքածուի մեջ: Այն ժամանակ միտքը հետաքրքիր թվաց, սակայն քչերն էին կարծում, որ հագուստի այս ձևը մասսայականություն կվայելի: Այդուհանդերձ, մեծ մասի մոտ գրպաններն ընկալվում են հասարակ, առօրեական դետալ և ոչ երբեք՝ տոնական:
Սակայն մոդելյորի գաղափարը հետաքրքրեց շատերին: Համացանցում էլ կարելի է գտնել ժամանակակից հարսերի բազմաթիվ լուսանկարներ, որոնցում նրանց ձեռքերը գրպաններում են: Դիտեք. այս գաղափարը ձեզ դո՞ւր գալիս:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5387 անգամ
Читать на русском
|