Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 պարզ սովորություն, որոնք կսերտացնեն ձեր հարաբերությունները

05.09.2018

Երջանիկ զույգերը օրեցօր աշխատում են երջանիկ հեռանկարների համար: Փորձեք հետեւել այս պարզ կանոններին եւ նկատել, թե ինչպես է կիրքը բոցկլտում նոր թափով:

Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ամուսինները, ովքեր կարողացել են երկար պահպանել հարաբերությունները, ունեն որոշակի հատկություններ:

- Միաժամանակ եք պառկում քնելու

Երբ դուք նոր էիք սկսել ապրել միասին, անհամբեր սպասում էիք գիշերվա գալուն, քանի որ վերջապես կարող եք քնել՝ գրկելով ձեր սիրելիին:

600x580

Համատեղ քնելը առաջնահերթ պահանջ է: Երջանիկ զույգերը միասին են անկողին մտնում. ինչը կարող է ավելի լավ լինել, քան շշուկով սիրելիին «լավ գիշեր» հայտնելը:

- Ընդհանուր զբաղմունքներ գտեք

Ամենայն հավանականությամբ, տղամարդը չի կարող փոխարինել ընկերուհուն գնումների ժամանակ, իսկ կինն իր հերթին կիսել ֆուտբոլի կամ մեքենաների նկատմամբ կիրքը:

Ամեն դեպքում կարևոր է ընդհանուր հետաքրքրություններ գտնելը: Զբաղվեք պարերով, այն ներդաշնակություն կհաղորդի ձեր հարաբերություններին: Կամ համատեղ ֆիթնեսի հաճախեք: Այս 21-րդ դարում դուք կարող եք միանալ սերիալների երեկոյան դիտմանը: Կամ պարզապես սովորություն դարձնել երեկոյան համատեղ զբոսանքները:

- Մի շտապեք, միշտ կողքին եղեք

600x580

Հիշեք այն ժամանակները, երբ քայլում եք ձեր սիրելիի հետ ձեռք-ձեռքի բռնած: Երբեմն այն նրբորեն սեղմում էիք, մատներով խաղում, կարծես ձեր անձնական գաղտնիքի նշանն էիք հաղորդում՝ «սիրում եմ»: Երջանիկ զույգը միշտ հոգատարություն է ցուցաբերում: Փողոցում տղամարդն իր սիրելիի պաշտպանն է: Ավելի հաճելի է հանգիստ, առանց շտապելու քայլելը, երբ դուք միշտ կարող եք համատեղ սելֆի անել, քան առաջ-առաջ ընկած գնալը, որպեսզի հետ չմնաք:

- Ժամանակ գտեք զանգահարելու

Իհարկե, ողջ օրը չեք կարող լինել կողք-կողքի: Կա աշխատանք, ընկերների հետ համատեղ ուղեւորություններ եւ այլ բազում իրավիճակներ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաջողակ զույգերը, ովքեր երջանիկ ապրում են միասին, միշտ ժամանակ գտնում են: Լինի դա հինգ րոպեանոց ընդմիջում աշխատավայրում կամ պարզապես ձեր ընկերները մի քանի րոպեով դուրս են եկել՝ զանգահարեք: Ցանկացեք հաճելի օր եւ հիշեցրեք, որ դուք միշտ կողքին եք:

- Շփման եզրեր գտեք

600x580

Հարկ չկա վեճերը հասցնել հաղթողի ու պարտվողի որոշնամը: Երջանիկ զույգերը բառապաշարում ունեն «Մենք» բառը, ուստի նրանք արագ լուծում են գտնում կոնֆլիկտներին եւ իրավիճակը չեն ծայրահեղացնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7244 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 645 անգամ
23.04.2024
Դիտվել է 190 անգամ
25.04.2024
Դիտվել է 140 անգամ
26.04.2024
Դիտվել է 100 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster